Ամուր հիմքի կարևորության մասին. Ջորջ Վուդ

«Եվ ժողովուրդները տեսնելով՝ վեր ելավ սարը. և երբ որ ինքը նստեց, նրա աշակերտներն եկան նրա մոտ։ Եվ նա իր բերանը բանալով՝ նրանց սովորեցնում էր և ասում…» (Մաթևոս 5.1-2):

Ես երբեք չեմ մոռանա իմ ընկեր հովվի խոսքերը, ով աղոթում էր մեր փոքրիկ եկեղեցու համար առավոտյան ծառայության ժամանակ: Ես այն ժամանակ 29 տարեկան, անփորձ մի երիտասարդ էի, ով նման էր բանակային նորակոչիկի: Նրա աղոթքն ինձ համար դարձավ ինչպես խարիսխ՝ այս եկեղեցում իմ ծառայության հետագա 17 տարիների ընթացքում:

«Տե՛ր, օգնիր նրանց՝ գցելու բավականին ամուր հիմք, տանելու այն ամենը, ինչ Դու ավելի ուշ կդնես նրանց ուսերին»:

Լեռան քարոզի մեջ Հիսուսը ամուր հիմք էր գցում աշակերտների համար, որոնց վրա հետագայում շատ մեծ պատասխանատվություն էր դրվելու:

Միկրոալիքային վառարանն ընդդեմ ջեռոցի:

Հիսուսը գիտեր, որ հոգևոր կյանքի մասին հոգ տանելը նույնքան կարևոր է, եթե ոչ՝ ավելի կարևոր, քան հիվանդների բժշկությունը: Մաթևոսի 4-րդ գլխի վերջի և 5-րդ գլխի սկզբի միջև կապը մոտավորապես հավասարազոր է միկրոալիքային վառարանի և ջեռոցի տարբերությանը:

Հրաշքները նման են միկրոալիքային վառարանի: Մեկ վայրկյան, և ամեն բան պատրաստ է: Միկրոալիքային վառարանում մենք ստանում ենք վայրկենական բժշկություն, ազատագրում և հրաշքներ: Իսկ ջեռոցում կերակուր պատրաստելը, ընդհակառակը, շատ ժամանակ է պահանջում: Բայց հենց աշակերտության այդ «հնոցում» ենք մենք ձեռք բերում հոգևոր հասունություն և ամբողջականություն:

Գուցե, դուք Աստծո կարիքն ունեք, որ փոխեք ձեր կյանքը կամ ձեր շուրջ եղած հանգամանքները: Ինչո՞ւ չնստել աշակերտների հետ և թույլ չտալ Հիսուսին փոխելու Ձեզ:

Աշակերտության «հնոցը» այն վայրն է, որտեղ հոգևոր աճն ու պտղաբերությունը ժամանակ են պահանջում:

Ջորջ Վուդ՝ «Աստծո ժողովներ» եկեղեցու գերագույն նախագահ