1904թ-ի այս օրը բացվել է Համերաշխության հուշարձանը

1904թ-ի այս օրը բացվել է Համերաշխության հուշարձանըՈրքա՜ն հազվադեպ են պատմության մեջ պատահում խաղաղության հանդիպումներ: Եվ շատ ավելի քիչ են եղել հավատքի միջամտությամբ երկու ազգի միջև խաղաղության հաստատման դեպքերը: Վաղ 1900-ականներին նման մի հազվագյուտ իրադարձություն է տեղի ունենում:

Արգենտինան և Չիլին երկար ժամանակ հակամարտության մեջ էին. վտանգված էր երկու ժողովրդի միջև գտնվող սահմանը: Հակամարտության խնդիրն այն էր, թե արդյոք հարկավոր է սահմանը ջրբաժանի մո՞տ գծել, թե՞ ավելի բարձր կետում: 1902թ-ին այս ամենը սպառնում էր վերածվել պատերազմի:

Այս տեսնելով՝ երկրի քրիստոնյա բնակչությունն սկսում է կոչ անել իրենց ղեկավարներին հարցը խաղաղությամբ լուծել: Արգենտինայի և Չիլիի իշխանությունները հավանություն են տալիս այդ կոչին: Նրանք խնդիրը ներկայացնում են արբիտրաժի: Ի վերջո պատերազմի սպառնալիքն ավարտվում է:

Այնուհետ Մոնսինյոր Մարկոլինո դել Կարմել Բենավենտեն՝ Սան Խուանի եպիսկոպոսը, առաջարկում է մի հուշարձան կանգնեցնել՝ հիշեցնելով Քրիստոսի խոսքերը. «Եվ երբ Ես վեր բարձրանամ երկրից, բոլորին կհավաքեմ Ինձ մոտ»: Սրա նպատակն այն էր, որպեսզի այն հիշեցնի բոլորին, որ հարկավոր է փոխհամաձայնության գալ ամեն հարցում:

Այժմ հազարավոր ճանապարհորդներ կարող են տեսնել դրա արդյունքը՝ 26 ոտնաչափ բարձրությամբ Քրիստոսի բրոնզե արձանը՝ Իր աջը մեկնած՝ օրհնելու ժողովրդին: Երկու երկրի միջև սա ամենաբարձր և տեսանելի կետն է: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Մատեո Ալոնսոն է:

Արձանը բացվում է 1904թ-ի այս օրը՝ մարտի 13-ին: Վահանակներից մեկի վրա գրված է. «Նա է մեր խաղաղությունը, Ով մեզ ստեղծել է որպես մեկ ամբողջություն»:

Այսպիսով, Քրիստոսի արձանը խորհրդանշում է Արգենտինայի և Չիլիի միջև հավիտենական խաղաղությունը:

Աղբյուր՝ christianity.com