«Սողոմոն» (մուլտֆիլմ)

«Սողոմոն» (մուլտֆիլմ)Մուլտֆիլմը պատմում է Իսրայելի ամենաիմաստուն թագավորի՝ Սողոմոնի մասին, ով երկրի վրա ապրած ամենաիմաստուն մադկանցից մեկն էր:

Այս պատմության մեջ ներկայացվում է, թե ինչպես է երիտասարդ Սողոմոնը կանգնում բարդ որոշման առջև: Պալատականներն ուշադրությամբ հետևում են իրենց երիտասարդ արքային՝ տեսնելու արդյոք նա նույնքան իմաստո՞ւն է, ինչպես իր հայրը:

Առաջադրված հարցը դժվար էր, և դատարանը՝ շունչը պահած, սպասում էր թագավորի պատասխանին: Նրա որոշումից էր կախված մարդկային կյանքը:

Ո՞րը կլինի Սողոմոնի վերջնական որոշումը: