Սմարթֆոնները հանգեցնում են ծուլության

Սմարթֆոնները հանգեցնում են ծուլությանԿանադական Վաթեռլոո համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սմարթֆոնները բացասական ազդեցություն ունեն երիտասարդների ինտելեկտուալ մտածողության վրա. հաղորդում է bognews.org-ը:

Մարտի 5-ին գիտնականները հրապարակել են ուսումնասիրության արդյունքները, որում նրանք մտահոգություն են հայտնում այն գործոնի առիթով, որ ժամանակակից սմարթֆոնները հանգեցնում են մի վիճակի, որում երիտասարդները ցանկություն չունեն իրենց մտային ունակություններն օգտագործելու: Ցանկացած խնդրի լուծման հարցում նրանք ապավինում են հավելվածների օգնությանը:

Հետազոտողները դիտարկել են երեք տարբեր չափանիշներ՝ իմացական չափում, ինտուիտիվ չափում և վերլուծական մտային գործընթացներ, ինչպես նաև իրենց մտքերի արտահայտման բառային և քանակական  հմտությունները:

Գիտնականները փաստում են, որ նրանք, ովքեր հակված են վերլուծական մտածողության և ունեն մեծ ճանաչողական կարողություններ, ավելի քիչ հավանական է, որ կօգտագործեն սմարթֆոնները իրենց խնդրի լուծման համար:

«Երիտասարդները գուցե փնտրում են տեղեկություններ, որոնք իրականում գիտեն կամ կարող են սովորել, սակայն չեն ցանկանում ջանք գործադրել, որ մտածեն այդ մասին»,- հայտնում է ուսումնասիրությունների համահեղինակ, հոգեբանական գիտությունների թեկնածու Գորդոն Պենիքուկը:

Հ.Գ. Ցավոք, սմարթֆոնների օգտագործումը շատ քրիստոնյաների մոտ հանգեցնում է նաև նրան, որ այլևս կարիք չի լինում որևէ աստվածաշնչյան խոսք մտապահել, չէ՞ որ ցանկացած պահի կարելի է գրել փնտրվող բառն ու հաշված վայրկյանների ընթացքում գտնել այն: Իհարկե, լավ է օգտվելը, սակայն փորձեք թույլ չտալ, որ այն լիովին փոխարինի Սուրբ Գրքին: Ժամանակ տրամադրեք՝ կարդալու Սուրբ Գիրքը, քննելու և փնտրելու ձեր ուզած խոսքերը հենց գրքի միջից: Խմբ.