Լույս է տեսել Նիք Վույչիչի նոր գիրքը՝ «Լինել ձեռքեր և ոտքեր»

Ողջ աշխարհին հայտնի ավետարանիչ Նիք Վույչիչը հրատարակել է իր նոր գիրքը՝ «Լինել ձեռքեր և ոտքեր» (Be The Hands and Feet):

Նոր գրքի էջերում հեղինակը պատմում է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի օրինակը ոգեշնչում իրեն՝ ճամփորդելու տարբեր երկրներ և կիսվելու մարդկանց հետ Ավետարանով. գրում է bog.news-ը:

«Ես իսկապես երբեք չէի մտածում, թե կարող եմ դառնալ Աստծո ձեռքերն ու ոտքերը. ավետարանիչ, ով հռչակում է Բարի Լուրը»,- այս խոսքերով Վույչիչը բացահայտում է գրքի առաջին՝ «Կանչված ծառայելու» խորագիրը կրող գլխի բովանդակությունը:

Նրա խոսքերով՝ Ավետարանը չափազանց լավն է, որպեսզի լռենք դրա մասին:

«Ես համարում եմ, որ քրիստոնյաները պատասխանատու են իրենց հավատքի համար և այն բանի համար, որ ուրիշներին բերեն Քրիստոսի հավատքին: Նրա հետևորդները, վերջիվերջո, մարդկանց «որսորդներ» են: Մենք չենք կարող պարզապես լինել նավակի ուղևորներ: Մենք պետք է ցանցերը նետենք, որովհետև շատ են մարդիկ, ովքեր Աստծո սիրո փրկագնող զորության կարիքն ունեն: Ես հույս ունեմ, որ այդ գիրքը կոգեշնչի ձեզ և կօգնի գտնել սեփական միջոցը՝ անելու դա այնպիսի կերպով, որը լավագույնս է հարիր ձեզ և կարող է օգնել արդյունավետորեն ծառայել երկնային Հորը»,- գրում է հեղինակը:

Գրքի շնորհանդեսը կայացել է փետրվարի 13-ին: Այս գիրքը Նիքը նվիրել է հոր հիշատակին, ով ննջել է 2017թ-ին: