Կենտրոնացեք այն բանի վրա, ինչի մասին Աստված անձամբ ձեզ է խնդրել. Ռիկ Ռեններ

Ընկերնե՛ր, եթե Աստված դնում է ձեր սրտին անելու մի բան, ինչ դուք նախկինում երբեք չեք փորձել, ձեզ անհրաժեշտ կլինի նպատակասլացություն և ճիշտ վերաբերմունք, որպեսզի այնտեղից, որտեղ գտնվում եք, ընկնեք այնտեղ, որտեղ ուզում է տեսնել ձեզ Աստված:

Ահա, թե ինչ եմ ես սովորել. անհնար է չափել Աստծո կանչը՝ համեմատելով քո ձեռքբերումները այլ մարդկանց ձեռքբերումների հետ: Մոռացեք ամեն ինչի մասին և կոնտրոնացեք այն բանի վրա, ինչի մասին Աստված անձամբ ձեզ է խնդրել:

Լավագույնը, ինչին դուք կարող եք հասնել հիմա, այն է, որ կատարեք Նրա հանձնարարությունը: Դա կարող է լինել, օրինակ, վաղ արթնանալը, տունը մաքրելը, ֆինանսներն ավելի գիտակցված ծախսելը, երգչախմբում երգելը, բիզնես սկսելը, ինչ-որ մեկի հետ հաշտվելը կամ ծառայության մեջ մտնելը. ամեն բան հնարավոր է:

Ճիշտ վերաբերմունքը 99,9 տոկոս հաղթանակն է ձեր կյանքի:

Մտածեք այսօր այս մասին: