Հոգնածին ուժ տվողը Տերն է

Հոգնածին ուժ տվողը Տերն է«Բայց Տիրոջ ապավինողները կնորոգվին ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակիլ, կգնան և չեն հոգնիլ» (Եսայի 40.31)։

Հոգնածին ուժ տվողը Տերն է: Տերն է զորացնողը: Տերն է նորոգողը: Տերն է ընկածին բարձրացնող ու կոտրվածին բարձրացնողը:

Ո՞ւմ վրա է մեր հույսը նեղության ժամանակ: Ո՞ւմ ենք ապավինում կյանքի դժվար պահերին: Մարդը տարբեր բաների կարող է հուսալ: Ոմանք՝ իրենց հարստությանը, ոմանք՝ անունին ու հեղինակությանը, ոմանք՝ շրջապատին ու ծանոթներին, ոմանք՝ անգամ կուռքերին, թալիսմաններին, գուշակներին ու հմայողներին:

Բայց մենք՝ հավատացյալներս, հույսի միայն մեկ աղբյուր ունենք: Մենք մեր Աստծուն և Նրա Խոսքին ենք ապավինում, որովհետև Աստծուն ապավինողները կնորոգվեն ուժով և, որքան էլ դժվար լինեն կյանքի իրավիճակները, վեր կսլանան արծիվների պես ու երբեք չեն հոգնի: Տիրոջն ապավինողների տարբերակիչ առանձնահատկությունը զորանալն ու չհոգնելն է: Աստծուն հուսացողները երբեք ամոթով չեն մնա: Հոգնածին ուժ տվողը Տերն է:

Տեր Հիսուսի անունով Աստծուն ապավինելու և Նրան հուսալու իմաստություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան