Անկարելի է. աստվածաշնչյան համարներ

«Հիսուսն էլ ասաց նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ՝ եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս սարին կասեք՝ փոխադրվիր այստեղից այնտեղ, և նա կփոխադրվի. և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար» (Մաթևոս 17.19):

«Եվ նա ասաց նրանց. այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա, եթե ոչ աղոթքով և ծոմով» (Մարկոս 9.28):

«Հիսուսն էլ նրանց մտիկ տվեց և ասաց. մարդկանց կողմանե անկարելի է, այլ ոչ թե Աստծո կողմանե, որովհետև ամեն բան կարելի է Աստծո կողմանե» (Մարկոս 10.27):

«Աստծո առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկաս 1.37):

«Անկարելի է, որ գայթակղություններ չգան, բայց վայ նրան, որի ձեռքովը կգան» (Ղուկաս 17.1):

«Այն որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստված իր Որդին ուղարկելով՝ մեղքի մարմնի նմանությունովը և մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այն մարմնումը» (Հռոմեացիս 8.3):

«Անկարելի է նրանց, որ մեկ անգամ լուսավորված, այն երկնավոր պարգևի համն առած, և Սուրբ Հոգուն մասնակից եղած, և Աստծո բարի խոսքի և հանդերձյալ աշխարհի զորությունները ճաշակած են, եթե կործանվում են, որ նրանք դարձյալ նորոգվեն ապաշխարության համար. որովհետև Աստծո Որդուն իրենց համար կրկին խաչեցին և խայտառակ արին» (Եբրայեցիս 6.4-6):

«Անկարելի է, որ Աստված սուտ խոսի» (Եբրայեցիս 6.18):

«Վասնզի անկարելի է, որ նոխազների և ցուլերի արյունը մեղքեր վեր առնի» (Եբրայեցիս 10.4):

«Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա, և թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի» (Եբրայեցիս 11.6):