1880թ-ի այս օրը Փրկության բանակը «ներխուժում է» Նյու Յորք

1880թ-ի այս օրը Փրկության բանակը «ներխուժում է» Նյու ՅորքԷլիզա Շիրլիի հայրը՝ Ամոսը, աշխատանքի համար տեղափոխվում է Ֆիլադելֆիա՝ մետաքսի գործարանում աշխատելու, իր աղջիկներին ուղղված մի նամակում գրում է. «Դուք պատկերացում անգամ չունեք, թե որքան շատ մարդ կա այստեղ, որ երբեք եկեղեցի չի հաճախում»: Նա համոզված էր՝ մի մեծ աշխատանք էր սկսվելու այդտեղ, որ հազարավորներին կդարձներ դեպի Քրիստոս Տերը:

Էլիզան և Էննին համաձայնում են, սակայն «Փրկության բանակ»-ի հիմնադիրը՝ գեներալ Բութը՝ ոչ: Էլիզան սկսում է աղոթել: Բութը դեռևս անդրդվելի էր:

Ֆիլադելֆիայում, երբ սրահի սեփականատերը տեղեկանում է, որ աղջիկներ են քարոզելու, հրաժարվում է նրանց համար տեղ հատկացնել: Սակայն բավական էր, որպեսզի երկու երիտասարդ կին աղոթքով ծնկի իջներ Աստծո առջև, երբ այդ անձնավորությունը փոխում է իր միտքը: Այնուհետ համատեղ ջանքերով նրանք փորձում են մաքրել և փոքր-ինչ կարգի բերել սրահը:

Երկար ժամանակ ոչ ոք դուրս չէր գալիս առաջ՝ փրկության աղոթքի, երբ մի անգամ մի հարբած մարդ բարձրաձայնում է, որ ցանկանում է փրկվել: Այս լսելով՝ մնացյալ ներկաները, կարծես, սթափվում են և հետևում այդ մարդուն: Այդուհետ նրանց աշխատանքները բուռն ընթացք են ստանում: Հարկ է լինում նույնիսկ երկրորդ մասնաճյուղը բացել՝ առաջինը թողնելով ծնողների հոգածության և ուշադրության ներքո:

Շուտով գեներալ Բութն Անգլիայից օգնական թիմ է ուղարկում՝ առավել եռանդով աշխատելու համար: Շատ չանցած էլ նոր ճյուղ է ձևավորվում Նյու Յորքում: 1880թ-ի այս օրը՝ մարտի 10-ին, հանձնակատար Ջորջ Սքոթթ Ռեիլթոնը, մի քանի կանանց ուղեկցությամբ, «ներխուժում է» Նյու Յորք: «The New York Tribune»-ը նրանց ժամանումը ներկայացնում է «Միսիոներները՝ դեպի Ամերիկա» վերնագրի ներքո: Իսկ «The New York Times»-ը գրում է. «Նրանք իրական թարմություն բերեցին այգիներում, փողոցներում՝ ամենուր, որտեղ մուտք գործեցին»:

«Զավթիչների» տեսիլքն այնքան մեծ էր, որքան Ամերիկան: Նրանք կոչված էին դարձնել մարդկանց սրտերը դեպի Տերը և ուղարկել նրանց ողջ երկրով մեկ՝ հիմնելու տարբեր մասնաճյուղեր: Նրանց հավատքն «արդարացված» էր: Այսօր ողջ Ամերիկայում չկա գեթ մեկ խոշոր քաղաք առանց կարմիր և սպիտակ զինանշանով «Փրկության բանակի» խորհրդանշի: Նրա կատարած բարի գործերն անհամար են:

Աղբյուր՝ christianity.com