«Երկնային գանձեր» (մուլտֆիլմ)

«Գանձեր երկնքում» (մուլտֆիլմ)Այս պատմությունը երկու մարդու մասին է. նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է հետևել Հիսուսին:

Մուլտֆիլմի հերոսներից մեկը՝ հարուստ երիտասարդը, մոտենում է Հիսուսին՝ ցանկանալով իմանալ հավիտենական կյանքի արժանանալու մասին: Հիսուս նրան այսպիսի պատասխան է տալիս՝ «Գնա՛ և վաճառի՛ր ողջ ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին»: Երիտասարդն, այս լսելով, շատ է վրդովվում, քանի որ չի ցանկանում կորցնել իր գումարները:

Իսկ ահա մյուսը, ում անունը Զաքեոս էր, սկզբում հարկահան էր և դարձյալ հարուստ մարդ: Բայց երբ Հիսուս գալիս է նրա տուն և խոսում նրա հետ, Զաքեն հասկանում է, թե ինչ պետք է անի: Նա ասում է, որ իր ունեցվածքի կեսը կվաճառի և կտա չքավորներին, իսկ թե մեկին խաբել է, չորս անգամ ավելի կվերադարձնի…