Թուրքիայիում հնագետները հայտնաբերել են Սևծովյան տարածաշրջանի հնագույն տաճարներից մեկը

Թուրքիայիում հնագետները հայտնաբերել են Սևծովյան տարածաշրջանի հնագույն տաճարներից մեկըԱնտիկ քաղաքի հնագիտական պեղումների ժամանակ Անկարայից 160 կմ դեպի հյուսիս գիտնականները հայտնաբերել են հնագույն տաճարներից մեկը այդ տարածաշրջանում, որը թվարգրվում է 5-րդ դարով:

Նոր հայտնաբերված կառույցը համարվում է Փոքր Ասիայի հնագույն տաճարներից մեկը ժամանակակից Թուրքիայի տարածքում: Այն զարդարում էր Ադրիանապոլիս քաղաքը, որը ներկայումս թաղված է ժամանակակից կառույցների տակ՝ Քարաբուք քաղաքի Էսկիպազար շրջանում: Դրա ուսումնասիրությունը պետք է որ լույս սփռի վանական ճարտարապետության, արվեստի և շինարարական ավանդույթների վրա, որոնք 1500-ամյա հնություն ունեն. տեղեկացնում է Invictory.com-ը:

Էրսին Կելիկբազը, ով Քարաբուքյան հնագիտական ֆակուլտետի գիտաշխատողն է, նշում է, որ տաճարում հայտնաբերված  են Աստվածաշնչյան Գեոն, Ֆիսոն, Տիգրոս և Եփրատ գետերի պատկերները:

«Այս հայտնաբերումը թվագրվում է 5-րդ դարով,- ասում է նա:- Հաշվի առնելով Անատոլիայում տաճարային ճարտարապետության զարգացման գիտությանը հայտնի օրինաչափությունները, կարելի է վստահությամբ ասել, որ սա Անատոլիայի հնագույն կրոնական շինություններից է ողջ տարածաշրջանում»:

Հնագետի խոսքերով՝ քաղաքը մեծ նշանակություն ուներ երիտասարդ քրիստոնեական աշխարհի համար:

«Մեզ քաջ հայտնի է բազում պատմական վկայություններից, որ քրիստոնյաները այն ժամանակ գալիս էին Ամասրայի նավահանգիստ և ապրում էին Ադրիանապոլիսում: Այստեղից էլ նրանք ճանապարհորդում էին Ստամբուլ՝ առևտրական նպատակներով»:

Ադրիանապոլիսը մինչ օրս էլ համարվում է կարևորագույն անտիկ քաղաք Սևծովյան տարածաշրջանում, իսկ պեղումները դրա տարածքում սկսվել են 2003թ-ից: Այսօր հնագետներին հաջողվել է հայտնաբերել և ուսումնասիրել 14 հասարակական շենք այդ քաղաքում, այդ թվում՝ երկու անտիկ բաղնիք, երկու տաճար, թատրոն, ինչպես նաև կրոնական շինություններ: