Ինչպես են տկարները զորավոր դառնում. Ռայնհարդ Բոնկե

Մեկ անգամ ծառայությունից հետո ինձ մի մարդ մոտեցավ՝ պատմելով, որ ինքն արդեն փրկվել է երեք անգամ, բայց հենց հիմա նորից կորցրել է փրկությունը: Նա բացատրում էր. «Ավետարանը, որ դուք քարոզում եք, չափից դուրս բարձր է ինձ համար: Ես չեմ կարող հասնել դրան: Աստված ասում է. «Մի շնացիր», բայց դա խնդիր է ինձ համար: Ավետարանը նախատեսված է միայն զորավոր մարդկանց համար, այլ ոչ ինձ նման մարդկանց համար»:

Այդ պահին Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ. «Դու փրկվել և կորցրել ես փրկությունդ երեք անգամ, որովհետև երբեք գեթ մեկ անգամ չես հասկացել Ավետարանը»: Ես պատասխանեցի. «Եթե Հիսուսը նույնքան թույլ լիներ, որքան մենք, մեզնից ոչ ոք Նրա կարիքը չէր ունենա, որովհետև 2 թույլ անձինք չեն կարող հավասար դառնալ զորավոր մեկին: Բայց ո՞վ է ասել, որ Հիսուսը թույլ է: Նախքան Քրիստոսը համբարձվեց երկինք, Նա ասաց. «Ամեն իշխանությունն ինձ տրվեցավ երկնքումն և երկրումս»: Նա զորավոր Աստված է»:

Հետո ես շարունակեցի. «Երբ ճշմարտապես ձեր սիրտը բացեք Քրիստոսի համար, զորավոր Մեկը կգա բնակվելու Տկարի մեջ, և հետո այդ տկարը կկարողանա ասել. «Ես զորավոր եմ»»:

Ահա թե ինչպես է Ավետարանը գործում, և ինչպես է Հիսուսը փրկում: Ես աղոթում եմ, որ մենք բոլորս կարող լինենք մտածելու և աղոթելու դրա համար և չմոռանալու՝ կիսվել այս ճշմարտությամբ:

Աստված օրհնի ձեզ: