Աստծո Արքայությունը. Աստվածաշնչյան համարներ

«Առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենքը կտրվի ձեզ» (Մաթևոս 6.33):

«Բայց դարձյալ ասում եմ ձեզ. ավելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակովն անցնի, քան թե մի հարուստ Աստծո Արքայությունը մտնի» (Մաթևոս 19.24):

«Եթե քո աչքը քեզ գայթակղեցնի, դուրս հանիր նրան. լավ է քեզ՝ որ մեկ աչքով Աստծո արքայությունը մտնես, քան թե երկու աչք ունենաս՝ և կրակի գեհենն ընկնես» (Մարկոս 9.46):

«Թույլ տվեք երեխաներին ինձ մոտ գան, և մի արգելեք դրանց. որ այդպիսիներին է Աստծո արքայությունը» (Մարկոս 10.14):

«Ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ Աստծո արքայությունը չընդունի ինչպես երեխա, նա չի մտնի նրա մեջ» (Մարկոս 10.15):

«Եվ Հիսուսը շուրջը նայելով՝ ասաց իր աշակերտներին. ինչքան դժվար է, որ հարստություն ունեցողներն Աստծո արքայությունը մտնեն» (Մարկոս 10.23):

«Եվ աշակերտները զարմանում էին նրա խոսքերի վրա, բայց Հիսուսը դարձյալ պատասխանեց և ասաց նրանց. որդյակներ, որքան դժվար է, որ հարստության վրա հուսացողները Աստծո արքայությունը մտնեն» (Մարկոս 10.24):

«Հիսուսը նրան ասաց. թող մեռելներն իրենց մեռելներին թաղեն. իսկ դու գնա Աստծո արքայությունը քարոզիր» (Ղուկաս 9.60):

«Երբ որ փարիսեցիներիցն հարցվեց, թե Աստծո արքայությունը ե՞րբ պիտի գա, պատասխանեց նրանց և ասաց. Աստծո արքայությունը դրսի նշանով չի գա: Ոչ էլ կասեն, թե ահա այստեղ է, կամ՝ ահա այնտեղ է, որովհետև ահա Աստծո արքայությունը հենց ձեր ներսումն է» (Ղուկաս 17.20-21):

«Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթե մեկը վերստին չծնվի՝ կարող չէ Աստծո արքայությունը տեսնել» (Հովհաննես 3.3):

«Հիսուսը պատասխանեց. ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել» (Հովհաննես 3.5):

«Աստծո արքայությունը ոչ թե խոսքով է՝ այլ զորությունով» (Ա Կորնթացիս 4.20):

«Չգիտե՞ք, որ անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգի: Ոչ իգացողները, ոչ արվագետները, ոչ գողերը, ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, և ոչ հափշտակողները Աստծո արքայությունը չեն ժառանգի» (Ա Կորնթացիս 6.9-10):

«Միայն թե սա եմ ասում, եղբայրք, որ մարմին և արյուն չեն կարող Աստծո արքայությունը ժառանգել. և ոչ էլ ապականությունը ժառանգում է անապականությունը» (Ա Կորնթացիս 15.50):

«Չար նայվածքներ, սպանություններ, արբեցություններ, անառակություններ, և ինչ որ սրանց նման են, որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողներն Աստծո արքայությունը չեն ժառանգի» (Գաղատացիս 5.21):

«Աստծո արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն և խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգովը» (Հռոմեացիս 14.17):