Վիկտոր Օրբան. «Քրիստոնեությունը Եվրոպայի վերջին հույսն է»

Վիկտոր Օրբան. «Քրիստոնեությունը Եվրոպայի վերջին հույսն է»«Քրիստոնեությունը Եվրոպայի վերջին հույսն է»,- հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեղադրելով Բրյուսելի, Բեռլինի և Փարիզի քաղաքագետներին այն բանում, որ նրանք նպաստում են «քրիստոնեական մշակույթի անկմանը և իսլամի առաջխաղացմանը». տեղեկացնում է news.christian.by-ը:

Օրերս կայացած ամենամյա պետական իր ելույթում Օրբանը, ով գլխավորում է երկրի աջակողմյան կուսակցությունը, հայտնել է, որ իր կառավարությունը ընդդիմանալու է ՄԱԿ-ի և Եվրամիության փորձերին՝ «մեծացնելու արտագաղթը» ողջ աշխարհում: Նա նաև կանխատեսել է, որ շուտով «իսլամը թակելու է կենտրոնական Եվրոպայի դռները՝ ինչպես արևմուտքից, այնպես էլ հարավից»:

«Քրիստոնեությունը Եվրոպայի վերջին հույսն է,- հայտարարել է հունգարացի առաջնորդը:- Ամենասարսափելի մեր մղձավանջները կատարվում են: Արևմուտքը անկում է ապրում, մինչ չի ցանկանում տեսնել, որ Եվրոպան լցվում ու լցվում է մարդկանցով»:

Օրբանը, ով իշխանության է եկել 2010թ-ից, օգտվում է հունգարացիների աջակցությունից, և վերլուծաբանների կարծիքով՝ հերթական անգամ կհաղթի այս գարնանը սպասվելիք ընտրություններին: