Աստծո զավակների ապրած կյանքը

Աստծո զավակների ապրած կյանքը«Բան չթագցնեն, այլ կատարյալ բարի հավատարմություն ցույց տան. որ մեր Փրկիչ Աստծո վարդապետությունը զարդարեն ամեն բաների մեջ» (Տիտոս 2.10)։

Ի՞նչն է զարդարում մեր Փրկիչ Աստծո վարդապետությունը: Արդյոք մենք՝ հավատացյալներս, պատրա՞ստ ենք ամեն բան անելու, որպեսզի զարդարենք այն: Մեզ Փրկող Աստծո վարդապետությունը կարիք ունի՞ արդյոք որևէ զարդարանքի: Այո՛: Հենց սրա մասին է խոսում Աստվածաշունչը:

Աստծո զավակների ապրած կյանքը կա՛մ զարդարում է Նրա վարդապետությունը, կա՛մ չարախոսության ու հայհոյանքի առիթ դառնում թշնամու մոտ: Խոստովանությունը և կատարյալ հնազանդությունը մեր Փրկիչ Աստծո վարդապետության Աստծո հենց այն զարդարանքներն են, որոնք ակնկալվում են յուրաքանչյուր հավատացյալից: Եթե կա մեղք, ուրեմն պետք է լինի խոստովանություն և ապաշխարություն:

Փրկվածներն իրավունք չունեն որևէ մեղք թաքցնելու և դրանում հարատևելու: Կատարյալ հնազանդությունը զարդարում է մեր Փրկիչ Աստծո վարդապետությունը: Եկե՛ք ապրենք այնպես, որ լինենք զարդարանք մեր Տիրոջ համար, այլ ոչ թե անարգանք: 

Տեր Հիսուսի անունով Նրա վարդապետությունը զարդարող գործեր և ապրելակերպ եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան