Եկեղեցին չպետք է առաջնորդվի աշխարհի սկզբունքներով. եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Եկեղեցին չպետք է առաջնորդվի աշխարհի սկզբունքներով. եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանԵկեղեցին, լինելով աշխարհի մեջ, չպետք է դառնա աշխարհի նման և առաջնորդվի աշխարհի սկզբունքներով: Ցավոք, այսօր շատ եկեղեցիներում ջնջվում են Աստվածաշնչի հաստատած սահմանանշանները:

Յուրաքանչյուր քարոզ ու եկեղեցական կարգ, որը չի տեղավորվում Աստվածաշնչի հաստատած սահմանների ներքո, անընդունելի է ու մերժելի, իսկ Աստծո Խոսքով հիմնավորվող ուսուցումներն ու մոտեցումները՝ ընդունելի ու օրհնաբեր:

Եկեղեցին կանգնում է կործանման տանող ճանապարհի վրա, երբ աշխարհն ու աշխարհի սկզբունքները սկսում են լցվել ու գործել դրանում: Եկեղեցու բժշկությունն ու վերականգնումը սկսում է, երբ վերականգնվում են հանուն հավատքի և հանուն Ավետարանի ապրելու սկզբունքները: