«Դանիելն՝ առյուծների գուբում» (մուլտֆիլմ)

«Դանիելն՝ առյուծների գուբում» (մուլտֆիլմ)Մենք ծանոթ ենք աստվածաշնչյան շատ հինուխտյան հերոսների պատմությանը. ոմանք քաջարի զինվորներ են: Սակայն հանդիպում են նաև այնպիսինները, ում կարելի է համարել լուռ հավատքի հերոսներ. նրանք իրենց քաջությունն արտահայտում են ոչ թե ռազմի դաշտում, այլ առաջին հերթին իրենց սրտում՝ հրաժարվելով թողնել կամ ուրանալ Տիրոջը: Դանիելը պատկանում է նրանց թվին:

Պատմությունն սկսվում է այն պահից, երբ բաբելոնացիները զավթում են Երուսաղեմը. քաղաքի մեծ մասն ավերված է:

Զինվորներին հրամայված է մի քանի երիտասարդների գերեվարել. նրանք պետք է ծառայեն թագավորական պալատում: Նրանցից մեկն էլ Դանիելն էր՝ համառ և հաստատակամ մի երիտասարդ: Նա հրաժարվում է ընդունել բաբելոնացիների պատրաստած կերակուրը, քանի որ այդկերպ կխախտեր հրեական օրենքները: Սակայն նրան չեն պատժում այդ արարքի համար: Ընդհակառակը, երբ Դանիելը հայտնում է երազներ մեկնելու իր ունակության մասին, նա արժանանում է թագավորի բարեհաճությանը և ամրապնդում իր իշխանությունը: