Աստվածաշնչի «ձանձրալի» գրքերը. ինչո՞ւ դրանք արժե կարդալ

«Ես չեմ հասկանում դրանք, ձանձրալի  են: Այդ գրքերը ոչնչով չեն վերաբերում իմ կյանքին»: Դուք ծանո՞թ եք այս արտահայտություններին՝ Աստվածաշնչի որոշակի գրքերի վերաբերյալ: Կամ, գուցե, ինչպես և ես, դուք էլ ձեզ մեղավոր եք զգում, որ ինքներդ այսպես եք մտածել: Եկեք անկեղծ լինենք. որոշ գրքեր ավելի հետքրքիր են կարդալ, քան մնացածները:

Օրինակ՝ սաղմոսները: Կա՞ մեկը, ով Աստծուն պատվում է ավելի մեծ ոգևորությամբ, քան Դավիթ թագավորը: Կամ Պողոսի միսիոներական ճամփորդությունը որքա՜ն հետաքրքիր է: Մի՞թե կա մեկը, ով չի սիրում կարդալ ոգեշնչող պատմություններ:

Կան այնպիսի գրքեր, որոնք մենք ուրախությամբ բաց կթողնեինք, բայց արժե՞ արդյոք անել դա, չէ՞ որ «Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար՝ վարդապետության, և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար» (Բ Տիմոթեոս 3.16):

Այս գրքերը, գուցե, դեռ չեք կարդացել, բայց պետք է կարդալ:

Ղևտացիս. առանց անցյալի օրենքների՝ ազատություն չէր լինի:

Ղևտացիս գրքի ընթերցանությունը կարող է իսկապես բարդ թվալ: Այդ օրենքները, զոհերը և կառույցները բավականին մանրամասն են նկարագրվում: Բայց նախքան էջը կթերթենք, եկեք վերլուծենք այս տեղեկատվությունը, որ ներկայացվում է 27 գլուխներով:

Ղևտացիների գիրքը ծառայում է որպես ուղեցույց՝ ինչպես ճիշտ ապրել: Ղևտացիները սովորեցնում են իսրայելացիներին սուրբ կյանքի կարևորության մասին, և այդ տեղեկատվությունը նախկինի պես կիրառելի է այսօր մեզ համար ևս:

«Դուք սուրբ եղեք, որովհետև ես՝ ձեր Եհովա Աստվածը, սուրբ եմ» (Ղևտացիս 19.2):

Հովել. Աստծո պատիժն իրական է, բայց նույնը մենք կարող ենք ասել ապաշխարության գեղեցկության մասին:

Հովելի գիրքը մարգարեական է: Հովելը ներկայացնում է մարախներից անապատացած տարածքի պատկերը՝ վերականգնելու դատաստանի մասին հաճախ մոռացվող ուղերձը: Բայց նա խոսում է նաև հույսի մասին: «Ետ դարձեք դեպի ձեր Տեր Աստվածը, ըստ որում՝ ողորմած և գթած է, երկայնամիտ և բազմողորմ» (Հովել 2.13):

Ողջ ուղերձը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ. «Ամեն, ով որ կանչի Տիրոջ անունը, կփրկվի»:

Աբդիա. նրանք, ովքեր գնում են Աստծո ժողովրդի դեմ, կբախվեն դրա հետևանքներին:

Աբդիայի գիրքը Հին Կտակարանի ամենակարճ գիրքն է, որը ցույց է տաիս, թե ինչ է կատարվում Աստծո ժողովրդի հետ վատ վարվելու հետևանքով. «Եղբորդ՝ Հակոբի անիրավության համար քեզ ամոթը պիտի ծածկի, և դու բնաջինջ պիտի լինես հավիտյան» (Աբդիա 1.10):

Այս գրքի մյուս գլուխները խիզախորեն խոսում են սխալ գործերի հետևանքների մասին և կոչ անում ապաշխարության:

Նաում. եկեք չվերադառնանք մեր անցյալին:

Աստված Հովնանին որպես դեսպան ուղարկում է մի ոչ սովորական ուղերձով Նինվե: Բայց գիտե՞ք արդյոք, որ Նաումը Նինվեի մասին պատմության շարունակությունն է ներկայացնում: Հովնանի գրքի վերջում Աստված ողորմում է նինվեացիներին: Նրա բնակիչները հավատում են և խոստովանում իրենց սխալները, բայց դա երկար չի տևում:

Մենք Աստծո առջև համաձայնվում ենք մեր սխալների հետ, և Նա տալիս է մեզ երկրորդ հնարավորությունը: Բայց ժամանակի հետ մենք մոռանում ենք այդ մասին, վերադառնում մեր սխալներին, վերականգնում հնացած սովորությունները: Նաումի գիրքը հիշեցնում է մեզ, որ պետք է շարունակել առաջ գնալ՝ չվերադառնալով անցյալին:

Ամբակում. ինչ անել, երբ մեզ անհանգստացնում է, որ Աստված ոչինչ չի անում:

Մենք լուրեր ենք լսում, որոնք վախեցնում են մեզ: Մենք տեսնում ենք չարիք աշխարհի մեջ, որը ստիպում է մեզ տխրել: Իմանալով, որ Աստված սիրում է մեզ, մենք հարց ենք տալիս, թե ինչու նման իրավիճակներում Աստված լռում է. «Տե՛ր, որտե՞ղ ես Դու, երբ այս ամենը կատարվում է»:

Ամբակումի մոտ կային նույն հարցերը: Երբ մենք հարցնում ենք Աստծուն, Նա լսում է: Եվ Նա կպատասխանի: Ամբակումի ուղերձն այսօր ևս ուղղված է մեզ, եթե մենք շտապում ենք արդարություն տեսնելու: Աստծո լռությունը չի խոսում Նրա անգործության մասին:

Սոփոնիա. երբ մենք ընդունում ենք սխալները, Աստված հնարավորություն է տալիս:

Սոփոնիայի գիրքը լույսի մեջ է բերում մի հարց. Ում կամ ինչին ես դու երկրպագում: «Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս». սա առաջինն է՝ թվարկված պատվիրաններից: Սոփոնիան ցույց է տալիս, թե ինչ է Աստված անում այն դեպքում, եթե Իր ժողովուրդը նվիրում է իրեն այլ բաների, ոչ թե Իրեն:

Սոփոնիա գրքի ընթերցումը օգնում է մեզ ընկալելու Աստծո սերը մեր հանդեպ և այն, թե որքան է Նա ցանկանում, որ մենք խոնարհաբար կախում ունենանք Իրենից: Բայց երբ մենք ուշադրություն ենք դարձնում այլ բաների, մեր սիրառատ Աստվածը նախկինի պես մեզ հնարավորություն է առաջարկում:

Անգե. Աստված ցանկանում է, որ մենք ավարտենք այն, ինչ սկսել ենք:

Ինքնավստահություն: Ինքնաբավարարվածություն: Ծուլություն: Մենք չենք ձգտում նման «իդեալների»: Բայց ինչպե՞ս ենք դրանց հետ հաշտվելով ապրում: Եվ, ինչը ավելի կարևոր է, ինչպե՞ս ազատվենք դրանցից:

Աստված օրհնում է մեզ՝ անկախ այն բանից, թե ինչ ենք մենք մտածում կամ հարցնում, և մենք ցանկանում ենք հետևել Նրան՝ գոհությամբ և նախանձավորությամբ լցված: Բայց, ժամանակի հետ, մենք կարող ենք մոռանալ մեր ճանապարհը: Հենց այդ ժամանակ ենք մենք հայտնվում լճացման մեջ, ինչպես դա լինում է հրեաների հետ: Անգեն դիմում է նրանց պարզ, հստակ խոսքերով. ավարտեք այն, ինչ սկսել եք, վերականգնեք տաճարը. «Եվ Տիրոջ դեսպան Անգեն ասաց Տիրոջ դեսպանությամբը ժողովրդին, ասելով. Ես ձեզ հետ եմ, ասում է Տերը»:

Տիտոսին. Քրիստոսի մարմինն աճում է, երբ մենք պատրաստ ենք կրթվելու:

Տիտոսին ուղղված իր նամակում Պողոսը ներկայացնում է հաջող ուսուցման համար հիմք՝ մերօրյա եկեղեցիներում այսօր: Ղեկավարության մեջ ճիշտ դրված մարդիկ կօգնեն եկեղեցուն պահպանելու հիմքը, երբ փչում է ուժգին քամին:

Տիտոսը ցույց է տալիս մեր եկեղեցիների ներսում կառուցվածքային կարևորության իրական օրինակը: Համայնքների աճելուն զուգընթաց մեր ծառայությունների հետ հարկավոր է ստեղծել առողջ մթնոլորտ ուսումնառության համար:

Փիլիմոնին. Աստված իրական է և ներկա է մեր առօրյա իրավիճակներում:

Փիլիմոնին ուղղված գիրքը նամակ է, որ գրվել է Պողոս առաքյալի կողմից իր ընկերոջն ու համախոհին: Այս նամակում Պողոսը խնդրում է Փիլիմոնին՝ ներել Ոնեսիմոս անունով մարդուն և ընդունել նախկին ստրուկին իր տուն:

Պողոսը գիտի, որ Փիլիմոնի համար դա դժվար է: Ներումը միշտ դժվար է: Մենք բախվում ենք բազում դժվարությունների, և որոշ դժվարություններ կապ ունեն այլ հավատացյալների հետ: Բայց այս գրքով Պողոսը սովորեցնում է ներման, սիրո և առաջ շարժվելու մասին:

Հուդա. մնացեք հավատարիմ Տիրոջը:

Հուդայի գիրքը կարճ է, բայց նրանում կան բավականին կարևոր խոսքեր: Երբ պղծությունը հարձակվում է մեզ վրա, Աստված մեր կողքին է լինում: Հուդան ցույց է տալիս դա այն օրինակով, որ Աստված հավատարիմ էր գործում անցյալում ևս:

Այս գիրքը մի պարզ խրատական ուղերձ է, որը հրաշալի արդյունքներ է բերում: Եկեք հավատարիմ մնանք Տիրոջը և հոգ տանենք իրար մասին: Սա իրապես ճշմարիտ կոչ է համառության վերաբերյալ. «Որ ձեր անձերը Աստծո սիրո մեջ պահեք՝ սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար» (Հուդա 1.21):

Քրիստին Բրաուն