Խղճի և դավանանքի իրացումը Հայաստանում վտանգվում է. Արմեն Լուսյան (Տեսանյութ)

Խղճի և դավանանքի իրացումը Հայաստանում վտանգվում է. Արմեն Լուսյան (Տեսանյութ)

«Շարունակվում են ջանքերը հանուն ավելի լավ օրենքի։ «Խղճի և կրոնի ազատության մասին» օրենքն ամենադժվար բարեփոխվողն է,- գրում է «Կրոնի և իրավունքի կենտրոն»-ի նախագահ, կրոնագետ Արմեն Լուսյանն իր ֆեյսբուքյան էջում:- Վերջին 10 տարվա մեջ սա 4-րդ փորձն է. այս անգամ էլ օրինագծի հեղինակներին չի հաջողվում առաջարկել այնպիսի փոփոխություններ, որոնք կբերեին ընդհանուր համաձայնության։ Լիահույս ենք, որ, այդուհանդերձ, սայլը տեղից կշարժվի»:

Ա. Լուսյանը Aysor.am լրատվական կայքին տված հարցազրույցում վերլուծում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխության նախագծի լրամշակված տարբերակը՝ նշելով դրական և բացասական կողմերը։ Խնդրահարույց և մտահոգիչ դրույթները չվերանայելու դեպքում, ցավոք՝ հնարավոր չի լինի այն անվանել գործող օրենքի բարելավում։

Ըստ օրինագծի՝ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվում է 300 հազար դրամից մինչև 2 տարվա կալանք սահմանել «հարկադիր դավանափոխության» համար:

Օրինագծի հեղինակները վստահեցնում են, որ այն վերաբերելու է նաև Հայ Առաքելական եկեղեցուն, ինչը  նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի պահանջն է:

Մանրամասները՝ տեսանյութում: