Իմ տունը Երկինքն է. Բիլլի Գրեհեմ

Իմ տունը Երկինքն է. Բիլլի Գրեհեմ Բիլլի Գրեհեմն իր ծառայության տարիներին բազմիցս է խոսել երկնքի մասին. նրա մտքերից մի քանիսն ամփոփված են իր՝ «Մեջբերումներ Բիլլի Գրեհեմից» գրքում, որտեղ մեջբերված են խոսքեր նրա քարոզներից՝ ավելի քան 100 թեմաներով:

Ստորև ներկայացնում ենք Բիլլի Գրեհեմի՝ տասը ընտրված խոսքերը երկնքի մասին.

«Երկինքը չի դարձնում այս կյանքը պակաս կարևոր, այլ դարձնում է այն ավելի կարևոր»:

«Աստվածաշունչն ասում է, որ քանի դեռ այս երկրի վրա ենք գտնվում, մենք նման ենք պանդուխտների և օտարականների: Եվ այստեղ կան թշնամիներ, որոնք պետք է պարտություն կրեն նախքան մենք տուն կվերադառնանք:

Այս աշխարհը մեր տունը չէ, մեր քաղաքացիությունը երկնքում է»:

«Եթե նույնիսկ մենք ազատություն տանք մեր երևակայությանը ու երազենք երկնքում մեզ սպասվող երջանկության մասին, ապա կհայտնաբերենք, որ մեր միտքը ունակ չէ պատկերացնելու, թե ինչի է այդ ամենը նման»:

«Երկնքում ես ամբողջ սրտով կփափագեմ վերադարձնելու իմ՝ երկրի վրա ապրած ժամանակը, որն ասես մատներիս արանքից սողացող ավազ լիներ, որպեսզի կարողանամ նորից վարել այն անթիվ զրույցները, որոնք կկարողանային փառավորել իմ Աստծուն, սակայն այդպես չեմ արել»:

«Ամենատպավորիչը դրախտում այն է, որ այնտեղ կլինի Հիսուս Քրիստոս: Ես դեմ առ դեմ կտեսնեմ Նրան: Հիսուս Քրիստոս կհանդիպի մեզ կյանքի ավարտին»:

«Երկնային հանգիստը մեզ այնպիսի թարմություն ու վերականգնում կտա, որ մենք այլևս չենք զգա, թե ինչպես են հյուծվում մեր բանականությունն ու մարմինը, ինչը մենք հիմա երբեմն վերապրում ենք: Ես, իսկապես, մեծ անհամբերությամբ սպասում եմ դրան»:

«Այն վայրկյանին, երբ վերջին շունչը քաշենք երկրի վրա, կանենք առաջինը երկնքում»:

«Երկինքը զարմանահրաշ վայր է և մրցանակ՝ պարգևատրում հավատացյալի համար, ով այս աշխարհից չէ»:

«Ես դրախտում կհայտնվեմ ոչ թե քարոզիչ լինելուս համար, այլ պարզապես Քրիստոսի շնորհիվ»:

«Իմ տունը երկինքն է: Ես պարզապես անցնում եմ այս աշխարհով»: