«Գթասրտության նամակ» (ֆիլմ)

p71Դժբախտ պատահարի հետևանքով կորցնելով որդուն՝ Մաք Մակդոնալդը հետագա 17 տարին գոյատևում է սրտաճմլիկ վշտի ու ցավի տառապանքով: Սերն առհավետ լքում է նրա սիրտը՝ փոխարենը լցնելով խորին չարությամբ, նաև՝ Աստծո հանդեպ: Կուրացնող զայրույթը պարզապես ոչնչացնում է նրան, կարիերան, ընտանեկան հարաբերությունները, ինչի հետևանքով նա լքում է կնոջը և բախտի քմահաճույքին թողնում երկրորդ որդու կյանքը:

Իրադարձությունները շրջադարձորեն փոխվում են, երբ Մաքը դառնում է Սեմ Ռայթի գործընկերը: Վերջինս հովվական ծառայություն է իրականացնում, և միևնույն ժամանակ աշխատում որպես ոստիկան: Շուտով Սեմը սկսում է լրջորեն մտածել այն մասին, որ հնարավոր է իր իրական կոչումը ոստիկանությունում աշխատանքն է: Կկարողանա՞ն արդյոք Մաքն ու Սեմը միաբանել իրենց ուժերը՝ անտեսելով երկուսի միջև առկա հսկայական տարաձայնությունները, տարբերությունները, մասնավորապես՝ ռասայական տարբերությունը…

Ռեժիսոր՝ Դևիդ Էվանս
Դերերում՝ Մայքլ Ջոյներ, Լուիս Գոսսեթ կրտսեր, Սթիվեն Դերվան, Մայքլ Հիգգենբոթթոմ: