Աշխարհի 5 հնագույն եկեղեցիները (լուսանկարներ)

Փլատակներից մինչև փառահեղ կառույցներ. մենք հավաքագրել են աշխարհի 5 հնագույն եկեղեցիները. ահա թե ինչպիսի տեսք են ունեցել առաջին քրիստոնեական եկեղեցիները, գրում է invictory.org-ը:

Դուրա Եվրոպոս եկեղեցի, Սիրիա

«Դուրա» արամերենից թարգմանաբար նշանակում  է «ամրոց»: Դուրա Եվրոպոս եկեղեցին կառուցվել է Սիրիայում 233 և 256 թվականների միջև: Այն հայտնի է՝ որպես ամենավաղ քրիստոնեական կոչվող եկեղեցի Սիրիայում:

Դուրա Եվրոպոսը վերածվել է տաճարի պարսիկների գրավումից հետո: Այն իրենից ներկայացնում է տուն՝ առանձին դահլիճանման սենյակով և որմնանկարներով, որոնք ծառայում են՝ որպես մկրտության վայր: Ներսը լի է հնագույն քրիստոնեական նկարներով:

Մեգիդո եկեղեցի, Իսրայել

Հնագույն Մեգիդո եկեղեցին տեղակայված է Թել Մեգիդոյից ոչ հեռու և իրենից ներկայացնում է հնագիտական պեղում՝ այնպիսի հնագույն եկեղեցիներից մեկի հիմքով, որոնք երբևէ հայտնաբերվել են հնագետների կողմից՝ թվագրվելով մ.թ.ա. 3-րդ դարով:

2005թ-ին իսրայելացի հնագետ Յոթամ Տեպպերը Թել Ավիվի համալսարանից հայտնաբերում է եկեղեցու մնացորդները, որոնք պատկանում են, ինչպես համարում են, 3-րդ դարին, շրջան, երբ քրիստոնյաներին շարունակում էին հետապնդել Հռոմեական կայսրությունում: Եկեղեցու հիմքը գտնվել է Մեգիդո բանտում, որը Թել Մեգիդոյից մի քանի հարյուր մետր դեպի հարավ է:

Հայտնաբերումը պատահական է եղել, երբ Մեգիդոյի բանտի բանտարկյալներից մեկը, ով մաքրում էր բանտին կցվող շինության համար տարածքը, բախվում է խճանկարի մի հատվածի, որը ծածկում էր եկեղեցու հատակը:

Հայտնաբերումների մեջ առկա է մի մեծ խճանկար (մոտ 54 քառ/մ) հնագույն հունարեն գրառմամբ՝ «Հիսուս Քրիստոս Աստծո»: Եկեղեցու կողքին նաև գտնվել են բազում գտածո իրեր:

Ենթադրվում է, որ սույն գտածոները Սուրբ երկրում գտնվող եկեղեցու հնագույն մնացորդներն են:

Էջմիածնի Մայր տաճար, Հայաստան

Այս տաճարը Հայկական Առաքելական եկեղեցու գլխավոր տաճարն է՝ Համայն Հայոց կաթողիկոսի նստավայրը՝ 303-424թթ-ին և կրկին 1441թ-ին: Այն գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: 2000թ-ից ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ըստ Ագաթանգեղոսի Հայոց պատմության (մոտ 460)՝ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք է տեսնում. Աստծո Միածին Որդին իջնում է երկնքից և ոսկե մուրճով հարվածում գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ տաճարը։ Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ Միածինը:

Սուրբ Պետրոսի տաճար, Վատիկան

Կաթոլիկ տաճար, Վատիկանի կենտրոնական և ամենամեծ կառույցներից մեկը, աշխարհում խոշորագույն պատմական քրիստոնեական եկեղեցին: Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու հանդիսավոր կենտրոնը: Առաջին տեղն է զբաղեցնում  Հռոմի ուխտավորական 7 բազիլիկների ցանկում:

Տաճարի մուտքի մոտ կանգնեցված են Պողոսի և Պետրոսի հուշահամալիրները: Պետրոս առաքյալն իր ձեռքում բռնած ունի Երկնքի Արքայության բանալիները, որոնք նրան Տիրոջից են շնորհվել:

Սուրբ Պետրոսի եկեղեցի, Թուրքիա

Սուրբ Պետրոսի եկեղեցին Անթաքիա թաղամասում՝ Թուրքիայի Հաթայ նահանգում, քարանձավային տաճար է, մեկը աշխարհում առաջին քրիստոնեական տաճարներից: Եկեղեցու կեսը գտնվում է քարանձավի մեջ:

Այստեղ մի ժամանակ աղոթում էր Ղուկաս առաքյալը: Պետրոս առաքյալը, որը տեղի քրիստոնեական համայնքի գլխավորն էր, մոտավորապես 37-45 թթ-ին քարոզում էր հենց այստեղ: 1967թ-ին այն Հռոմի Պապի կողմից հայտարարվում է՝ որպես «ուխտագնացության վեցերորդ վայր»: Այսօր Սուրբ Պետրոսի եկեղեցին գործում է՝ որպես թանգարան: