Ամենախորաթափանց կինը Հիսուսի ծառայության մեջ

 

Ամենախորաթափանց կինը Հիսուսի ծառայության մեջԵրբ բրիտանական «Beatles» ռոք-խումբը հասել էր իր հայտնիության գագաթնակետին, Ջոն Լենոնը մի այսպիսի հակասական հայտարարություն արեց իր հացազրույցներից մեկի ժամանակ.

«Քրիստոնեությունը կացնի, կվերանա: Ինձ հետ անգամ կարիք չկա վիճելու, ես ճիշտ եմ. մենք հիմա ավելի մեծ ժողովրդականություն ենք վայելում, քան Հիսուսը. ես չգիտեմ, թե ինչը ավելի շուտ անհետ կվերանա՝ ռոքնռո՞լը, թե՞ քրիստոնեությունը»:

Հիմա ո՞վ է ավելի հայտնի: Բիթլզը այսօր վաղուց է՝ ինչ փլուզվել է, բայց Հիսուսն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում է, քան երբևէ նախկինում:

Ավելի ուշ հարցազրույցներից մեկում Լենոնը փորձում է իր ասածները կցել իր առաջին հայտարարությանը՝ ասելով, որ իր խոսքերն այնքան էլ ճիշտ չէին.

«Ես չեմ ասում, որ մենք մեզ համեմատում ենք Հիսուսի հետ՝ ինչպես մարդու կամ Աստծո: Ես պարզապես ասել եմ, ինչ ասել եմ, և դա ճիշտ չէր»,- ասել է նա՝ հավելեով, որ ինքը «ոչ հակաաստված է, ոչ հակաքրիստոս, ոչ էլ դեմ է կրոնին»:

Հիսուսը հայտնի էր առաջին դարում, հատկապես այն բանից հետո, որ հարություն տվեց Ղազարոսին: Հիսուսի անունը հնչում էր բոլորի շութերից: Որտեղ էլ Նա գնար, մարդկանց ամբոխը գնում էր Նրա հետևից:

Մաթևոս 12-րդ գլխում ասվում է, որ Նա Իր մոտ էր հավաքում մեծ ամբոխ, այդ պատճառով նստում էր նավակը, իսկ ամբոխը մնում էր ափին կանգնած: Փաստորեն, Հիսուսին պետք էր լողացող ամբիոն, որպեսզի ամբոխից մի փոքր հեռվից կարողանար տեսնել նրանց:

Հիսուսը ճանաչված էր շատերի կողմից: Սակայն նույն մարդիկ, ովքեր նրան օրհնում ու փառաբանում էին, ավելի ուշ նրան խաչը բարձրացրին: Պատճառն այն է, որ նրանք երբեք իրականում չհասկացան, թե որն է Նրա իրական առաքելությունը:

Անգամ Իր ընտրյալ աշակերտները չէին հասկացել Հիսուսի առաքելության իսկական իմաստը, բայց կար մեկ բացառություն: Ես կցանկանայի ասել, որ դա Պետրոսն էր, Հովհաննեսը կամ Հակոբոսը, բայց՝ ո՛չ: Դա մի կին էր, ով ավելի մեծ հոգևոր զգայունություն ուներ, քան նրանք, ովքեր օրեր շարունակ Հիսուսի հետ խոսում ու քայլում էին:

Ի՞նչ հայտնություն ուներ այդ կինը, որ այդ բոլոր ապագայի հզորները բաց էին թողել: Նրա անունը Մարիամ էր, նա Մարթայի ու Ղազարոսի քույրն էր: Նա մեկն էր, ով Հիսուսի ոտքերի մոտ էր:

Ի՞նչ արեց Մարիամը, որ այդչափ տպավորիչ էր Հիսուսի համար: Արդյոք նա հիասքանչ քարո՞զ քարոզեց կամ հավատքի մի յուրատեսակ աղո՞թք արեց: Ո՛չ:

Մենք կարդում ենք դրա մասին Հովհաննեսի Ավետարանում. «Եվ Հիսուսը զատկից վեց օր առաջ եկավ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից հարություն տվեց։ Եվ այնտեղ հացկերություն արին նրա համար. և Մարթան ծառայում էր, և Ղազարոսը նրա հետ սեղան նստողներից մեկն էր։ Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիվ մեծագին յուղ առավ, Հիսուսի ոտքերը օծեց, և իր մազերովը սրբում էր նրա ոտքերը. և տունը լցվեց յուղի հոտովը» (Հովհաննես 12.1-3):

Կա հավանականություն, որ յուղի այդ փոքրիկ շիշն այդ ընտանիքի ժառանգությունն էր: Այն գնահատվում է 25 – 30 հազար ամերիկյան դոլար: Իրականում այդ քայլը լիակատար նվիրման և երկրպագության քայլ էր:

Հուդան, ով գիտեր ամեն ինչի գինը և գինը ոչնչի, արագորեն հաշվարկ կատարելով՝ նկատեց, թե որքան մեծ կորուստ էր դա: Բայց իմաստը այստեղ այդ յուղի սրվակի մեջ չէր. խոսքն այստեղ զոհի մասին էր: Մարիամը բերեց իր ամենաթանկարժեքը և թափեց Հիսուսի ոտքերի առջև:

Մենք ապրում ենք այն ժամանակում, երբ փլուզվում են բազում հուշարձաններ: Բայց այս քայլը երբեք չի մոռացվի և չի արժեզրկվի, ինչպես այս աշխարհի բազում հուշարձանները: Այն Հիսուսի կողմից հավերժացվեց ժամանակի մեջ: Նա ասաց, որ այս կնոջ պատմությունը կպատմվի դեռ երկար ժամանակ: Սա մեծ նշանակություն ունեցավ Հիսուսի համար, ուրեմն մեզ համար էլ դա այդպես պետք է լինի:

Գուցե այսօր մենք չենք տեսնում Աստծո գործերը, որովհետև մեզ մոտ չկա Աստծուն հանձնվելու այն մակարդակը, որ կար առաջին եկեղեցու մոտ: Աստված պատվիրեց Պետրոսին՝ անդամալույծին վերցնել ձեռքից և բարձրացնել ոտքերի վրա, և Պետրոսն արեց դա: Նրանք գնում էին վտանգի: Նրանք ամենը դնում էին Աստծո ոտքերի առջև:

Ես ավելի լավ է փորձեմ ու անգամ ձախողվեմ Աստծուն փառք բերելու իմ փորձերի մեջ, քան երբևէ ոչինչ չանեմ, և ինչն ավելի վատ է՝ քննադատեմ նրանց, ովքեր անում են:

Հիսուսն ասում է. «Դա ինչ որ ուներ՝ արեց. առաջուց իմ մարմինն օծեց՝ թաղման համար» (Մարկոս 14.8):

Մարիամն արեց՝ ինչ կարող էր: Եվ որքան մենք իմանում ենք, թե ինչ է արել Հիսուսը մեզ համար, այքան ավելի մենք ցանկանում ենք հանուն Նրա գործել ու ապրել:

Ոչինչ երբևէ չի կարող կորսվել, եթե դա արվում է ճիշտ շարժառիթով՝ հանուն Աստծո փառքի: Դու չես կարող ամեն բան անել: Բայց մենք բոլորս կարող ենք անել ինչ-որ բան: Մենք բոլորս կարիք ունենք անելու ամենը, ինչ կարող ենք, միայն թե ցանկություն ունենանք:

Գրեգ Լորի՝ «Հունձք» եկեղեցու հովիվ