1954թ-ի այս օրը մեկնարկեց Բիլլի Գրեհեմի խոշոր քարոզարշավը

Բիլլի ԳրեհեմՇուրջ երկու տարի Բիլլի Գրեհեմը ծրագրում էր Լոնդոնում մեծ քարոզարշավ իրականացնել, որը պետք է մեկնարկեր 1954թ-ի մարտի 1-ից, սակայն բրիտանացիները կարծում էին, որ ոչինչ չի կարող շարժել «հոգևորապես տաղտկալի» Անգլիան:

Քարոզարշավի հանձնաժողովը մի շարք խնդիրների առջև է կանգնում դեռ մինչև Մեծ Բրիտանիա ժամանելը. միջոցները չէին բավականացնում: Այս ընթացքում Բիլլին և գործընկերները գումար են տրամադրում սեփական աշխատավարձից:

Ժամանակ առ ժամանակ ավետարանիչը պարզապես սարսափում էր՝ մտածելով այն մասին, թե ինչ է իրեն սպասվում Լոնդոնում:

Վերջապես արշավանքը մեկնարկում է 1954թ-ի այս օրը՝ փետրվարի 22-ին: Շատ չանցած լուր է ստացվում, որ խորհրդարանի անդամներից մեկը հայտարարություն է արել, թե Բիլլի Գրեհեմի՝ Անգլիա կրոնական հողի վրա այցի ներքո թաքնված է բրիտանական քաղաքականությանը հակառակ ծրագիր:

Այդ պահին Գրեհեմն սկսում է կարծել, որ ողջ ծրագիրն այլևս տապալված է: Սակայն Աստված նրան ավելի հեռուն էր տանում. նա պետք է շարունակեր իր ճանապարհը: Միևնույն ժամանակ Բիլլին ներողության նամակ է ուղարկում խորհրդարանին:

Նավահանգստում նրան սպասում էր թշնամանքով լցված լրագրողների ամբոխը. Բիլլին միայն ասում է, որ Աստված արթնության կրակ է պատրաստել Անգլիայի համար:

Այդուհանդերձ, նա բավական լարված ընթացքի մեջ էր՝ ամբողջությամբ դողում էր: Նա մեկ ամբողջ օր անց էր կացրել ծնկների վրա աղոթքով: Հավաքույթից րոպեներ առաջ Բիլլիին լուրեր են հասնում այն մասին, որ հավաքվել է միայն 2000 մարդ՝ 11.000 տեղանոց սրահում: Ուստի քարոզիչը կրկին ծնկի է իջնում:

Ինչևէ, ի սկզբանե բացասական տրամադրված հանդիսատեսն իրական օրհնություն է դառնում: Դրանից հետո մոտ 3 ամիս նրանք շարունակում էին հավաքույթներ կազմակերպել: Նրա թիմն ստիպված էր լրացուցիչ հանդիպումներ ծրագրել: Այստեղ մասնակցություն է ունենում մոտ 2մլն մարդ: Հազարավորները դառնում են դեպի Քրիստոս: Լոնդոնցիներն սկսում են օրհներգեր երգել հասարակական տրանսպորտում: Բացի այդ, Բիլլի Գրեհեմի հետ է հանդիպում նաև Ուինսթոն Չերչիլը և անձնապես լսում Ավետարանի Բարի լուրը:

Այսպես, լոնդոնյան քարոզարշավը մեծապես ազդում է պրն Գրեհեմի ողջ միջազգային ծառայության վրա, որը շարունակում է ընդարձակվել և մեծանալ հաջորդ տասնամյակներում:

Աղբյուր՝ christianity.com