Եթե Աստված գոյություն չունի, ուրեմն կյանքը կորցնում է իր իմաստը. ապոլոգետ Ուիլյամ Կրեյգ

Մարդիկ չեն կարող ապրել հետևողական և երջանիկ կյանքով, եթե պահպանում են աթեիստական աշխարհայացք: Այս մասին հայտարարել է ապոլոգետ և մի շարք գրքերի հեղինակ Ուիլյամ Լեյն Կրեյգը: Նա համարում է, որ առանց Աստծո՝ աշխարհում չկա իմաստ ու կյանքի նշանակալիություն:

«Բախվելով մարդու մահացությանը՝ միակ որոշումը, որը կարող է աթեիստը առաջարկել, այն է, որ մենք պարզապես պետք է բախվենք կյանքի աբսուրդ լինելուն և խիզախորեն ապրելով անցնենք այն: Հիմնական խնդիրը նրանում է, որ անհնար է ապրել հետևողական ու երջանիկ կյանքով՝ նման աշխարհայացքի շրջանակներում:

Ավետարանական աստվածաբան Ֆրենսիս Շեֆերը սպառիչ բացատրություն է տալիս այս դրույթի վերաբերյալ: Ժամանակակից մարդը ապրում է «երկակի» տիեզերքում: Առաջինում կա սահմանափակ աշխարհ՝ առանց Աստծո: Այստեղ մարդու կյանքը աբսուրդ է՝ իմաստազուրկ: Երկրորդ տեսակում կա իմաստ, արժեք և նպատակ: Ժամանակակից մարդը ապրում է առաջին սյուժեով, որովհետև նա համարում է, թե Աստված չկա: Բայց նա չի կարող երջանիկ ապրել նման աբսուրդ աշխարհում: Այդ պատճառով նա շարունակաբար կատարում է հավատքի քայլեր՝ գտնելու  իմաստ, արժեք, նպատակ կյանքում, չնայած նա իրավունք չունի անելու դա, քանի որ Աստծուն չի հավատում:

Ժամանակակից մարդը, ով ապրում է, ինչպես նշեցի, առաջին սցենարով, ընդունում է աթեիզմը, բայց ապրում է այնպես, ասես կյանքը կարևոր է, և ասես իսկապես նշանակություն ունի այն, ինչ ինքն անում է:

Նման մարդու կյանքի էությունը, այդպիսով, իսկապես սարսափելի, աթեիստական աշխարհայացքն է, որը բավարար չէ երջանիկ ու հետևողական կյանքի համար: Մարդը չի կարող ապրել երջանիկ, եթե նա վերջնական հաշվով իր կյանքին չի հաղորդում նպատակ, արժեք կամ նշանակություն: Եթե մենք ջանք անենք՝ ապրելու հետևողական կյանք՝ աթեիստական աշխարհայացքի շրջանակներում, մենք խորապես դժբախտ կլինենք:

Անգամ մի քանիսը աշխարհի ամենահայտնի փիլիսոփա-աթեիստներից աշխարհը նկարագրել են՝ որպես աբսուրդ առանց Աստծո: Այնպիսի փիլիսոփաներ, ինչպիսիք են Ֆրիդրիխ Նիցշեն, Բերտրան Ռասելը և Ժան Պոլ Սարտրը, համարել են, որ կյանքը չունի նպատակ, արժեք կամ նշանակություն առանց Աստծո:

Եթե չկա Աստված, ուրեմն կյանքում չկա վերջնական նպատակ: Եթե մահը գրկաբաց կանգնած է կյանքի ճանապարհի վերջում, ապա ինչո՞ւմ է կյանքի իմաստը: Որո՞նք են, այդ դեպքում, կյանքի պատճառները: Մի՞թե ամեն բան կատարելապես զուրկ է իմաստից:

Եթե Աստված գոյություն չունի, ուրեմն կյանքն իսկապես իմաստից զուրկ է: Եթե Աստված գոյություն ունի, այդժամ կյանքը իմաստ է ստանում: Միայն երկրորդն այս երկու այլընտրանքներից թույլ է տալիս մեզ ապրելու երջանիկ ու հետևողական կյանքով»: