1896թ-ի այս օրը Ուոլթեր Թեյլորն աղերսում է Աստծուն ներել իրեն

1896թ-ի այս օրը Ուոլթեր Թեյլորն աղերսում է Աստծուն ներել իրեն30-ամյա Ուոլթեր Թեյլորը, ծնկի իջած, աղոթք էր անում…

Սա այն էր, ինչ նրան բազմիցս խնդրում էր անել իր սիրելի կինը. նա բոլորովին վերջերս էր մահացել: Մինչ այդ Ուոլթերը ոչ մի առնչություն չուներ կրոնի հետ: Սակայն այժմ նա գիտակցում էր, որ կինն այլևս երկնքում է, մինչդեռ ինքը չապաշխարելու դեպքում դատապարտված է դժոխքի:

1896թ-ի այս օրը՝ փետրվարի 21-ին, Ուոլթերն աղերսում է Աստծուն ներել իրեն՝ գիտակցելով, որ իր կյանքում շատ բաներ կան՝ խոստովանության և ներման ենթակա:

Ուոլթերը ծնվել էր Պիտսբուրգում: Դպրոցում նա բավական լավ գնահատականներ էր ստանում, սակայն ուսուցիչներից ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ դրսում նա ավազակային կյանքով էր ապրում, գողություններ անում:

Հիմնականում հետաքրքրված լինելով գումարով և հաջողությամբ՝ նա մի շարք աշխատավայրեր է փոխում՝ անշեղորեն բարելավելով իր ֆինանսական դրությունը: Շուտով դառնում է դեղագործական ընկերության համասեփականատեր:

Նրան չէր գոհացնում այն փաստը, որ իր հավատացյալ կինը ցանկանում է աղոթքի ծառայություններ անցկացնել իրենց տանը: Սակայն կարճ ժամանակ անց, երբ Ուոլթերը որոշում է ծառայել Քրիստոսին, և Տերը պատասխանում է իր աղոթքներին, ամեն բան կտրականապես փոխվում է: Նա վաճառում է իր բիզնեսը, մասնակցում Մուդիի աստվածաշնչյան համալսարանի դասընթացներին, ամուսնանում և կամավորական ծառայության անցնում «Pacific Garden Mission» առաքելությունում:

Շուտով նրան առաջարկում են ստանձնել «Օld Brewery Mission»-ի աշխատանքները: Նա համաձայնում է: 16 տարի շարունակ Ուոլթերն ու կինը ջանասիրաբար աշխատում էին և շուտով տեսնում են իրենց ջանքերի պտուղները: Քրիստոսին ընդունելուց քսան տարի անց Ուոլթերն ու կինը դառնում են «Pacific Garden Mission» առաքելության առաջնորդները՝ շարունակելով պտղաբեր աշխատանքը:

Աղբյուր՝ christianity.com