99 տարեկան հասակում երկրավոր կյանքից հեռացավ աշխարհահռչակ քարոզիչ Բիլլի Գրեհեմը

99 տարեկան հասակում երկրավոր կյանքից հեռացավ աշխարհահռչակ քարոզիչ Բիլլի ԳրեհեմըԱյսօր՝ փետրվարի 21-ին՝ 99 տարեկան հասակում երկրավոր կյանքից հեռացավ ու մեծ վարձքով երկինք գնաց աշխարհահռչակ քարոզիչ, ավետարանիչ Ամերիկայի հոգևոր հայր Բիլլի Գրեհեմը: Քարոզիչը մահացել է Հյուսիսային Կարոլինայի իր տանը, տեղեկացնում է Associated Press-ը:

Նրա պատգամներով ու ուսուցումներով Աստծուն ճանաչել, կրթվել ու դաստիարակվել են միլիոնավոր մարդիկ: Երկար տարիներ Բիլլի Գրեհեմը եղել է ԱՄՆ նախագահների հոգևոր խորհրդականն ու իր մեծագույն ավանդն ունեցել երկրում քրիստոնեության տարածման գործում:

Մի քանի տասնյակ գրքերի հեղինակն այս տարի կտոներ իր հարյուրամյակը, սակայն… Նա հեռացավ, բայց նրա թողած գործն ու ավանդը դեռ շա՜տ երկար կխոսեն իր մասին:

99 տարեկան հասակում երկրավոր կյանքից հեռացավ աշխարհահռչակ քարոզիչ Բիլլի Գրեհեմը