ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին՝ բանտարկված քրիստոնյաների համար ապահովել արդար դատավարություն

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով չորս փորձագետներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել Իրանին՝ ապահովել «արդար և թափանցիկ վերջնական լսում» երկրի Հեղափոխական դատարանում իրանցի երեք քրիստոնյաների համար, ում դատապարտել են «ավետարանչությունների անցկացման» և «անօրինական տնային եկեղեցական գործունեության» համար, բացի մնացած մեղադրանքներից:

Իրանում մարդու իրավունքների դրության, հավատքի դավանության ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները իրենց մտահոգությունն են հայտնել անցյալ տարի հովիվ Վիկտոր Բետ Թամրազի, Իրանում Ասորական հոգեգալստական եկեղեցու նախկին առաջնորդի և տնային եկեղեցիներ հաճախող մի քանի քրիստոնյաների 10-15 տարի ժամկետով դատապարտման վերաբերյալ. տեղեկացնում է news.christian.by-ը:

Հեղափոխական դատարանը պետք է լսումներ անցկացներ այս գործի վերաբերյալ կիրակի օրը, բայց դեռ հայտնի չէ՝ արդյոք փակե՞լ է գործը, թե՞ ոչ, հաստատե՞լ է դատավճիռը, թե՞ փոխանցել է Գերագույն դատարանին:

ԱՄՆ-ի փորձագետները հայտնել են, որ մեղադրանքները և դատավճիռները լիովին հակասում են Իրանի պարտավորություններին՝ ըստ միջազգային իրավական չափանիշների. «Մենք նաև մտահոգված ենք սույն մարդկանց հսկողության տակ լինելու ընթացքում բժշկական մատակարարման բացակայությամբ»:

«Իրանում քրիստոնեական փոքրամասնությունները ծայրահեղ խտրականության և կրոնական հետապնդումների են ենթարկվում»,- հավելել են փորձագետները:

ԱՄՆ-ի անկախ փորձագետները կոչ են արել Իրանի կառավարությանը՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց, ովքեր ձերբակալվել են և զրկվել ազատությունից կրոնական դավանության ազատության իրենց իրավունքներից օգտվելու համար: