Չկա խոսք՝ չկա Ավետարան

Դուք ստեղծված եք Հիսուսին փառավորելու համար, բայց դուք չեք կարող անել դա՝ առանց Սուրբ Հոգու աշխատանքի: Իսկ Սուրբ Հոգին գոյություն ունի, որպեսզի փառավորի Հիսուսին, բայց, միևնույն է, Նա չի անում դա առանց մեզ:

Աստված օգտագործում է սովորական մարդկանց, ովքեր լցված են Իր Հոգու զորությամբ՝ ցույց տալու ուրիշներին Իր Որդու գեղեցկությունն ու փառահեղությունը: Աստված օգտագործում է սովորական մարդկանց՝ մեզ նմաններին, Իր Արքայությունը կառուցելու համար:

«Բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները,  որ ձեզ խավարիցը կանչեց իր զարմանալի լույսի մեջ» (Ա Պետրոս 2.9):

Մեր առաքելությունը միայն նրանում չէ, որ բարի գործեր անենք, այլ նաև նրանում, որ հռչակենք: Մենք չենք կարող արդյունավետորեն վկայել՝ պարզապես սպասելով, որ մարդիկ կհետևեն մեր կյանքին և կնկատեն Հիսուսին: Նրանք կտեսնեն Հիսուսին, միայն եթե լսեն Նրա մասին մեզնից:

Առանց խոսքերի չկա Ավետարան:

Ջոն Փայփեր