Աստված «գիտի ձեզ կազմությունը». Դեյվիդ Ուիլքերսոն

Դուք երբևէ պայքարե՞լ եք Աստծուն հնազանդվելու դեմ՝ ցանկանալով գնալ առաջ և ինչ-որ  բան անել՝ ըստ ձեր նախըտնրության: Եթե այդպես է, կխնդրեմ ձեզ ստուգել ձեր կոչումը:

Արեք այն, ինչ Աստված պատվիրում է ձեզ անել, գնացեք այնտեղ, որտեղ Նա առաջնորդում է ձեզ: Եթե դուք այդպես անեք, ապա կունենանք խաղաղություն: Բայց եթե դուք չունեք խաղաղություն, գուցե, դուք չեք վստահում Աստծուն այնպես, ինչպես պետք է վստահեք:

Հնարավոր է՝ այն, ինչ դուք անում եք հիմա՝ գտնվելով մի վայրում, որտեղ Աստված կանչել է ձեզ լինելու, անհասկանալի է ձեզ համար: Ըստ ձեզ՝ դա այն վայրը չէ, որտեղ դուք կանչված եք լինելու: Համբերեք: Դուք օրհնված կլինեք՝ համաձայնվելով գնալ (մնալ) այնտեղ, որտեղ Աստված ուղարկում է ձեզ: Աստված «գիտի ձեզ կազմությունը», և Նա կուղղորդի ձեզ, կպահի և կօրհնի ավելի, քան կարող եք պատկերացնել: Գլխավորը՝ գնացեք (կամ մնացեք) այնտեղ, որտեղ Նա ուղղորդում է ձեզ Իր անսահման իմաստությամբ: Միշտ պատրաստ եղեք լուրջ փորձությունների:

Հին Ուխտում մենք կարդում ենք, որ Աստծո բազում ծառաներ առ Աստված հնազանդության առաջին քայլն անելով՝ հետագայում, երբ դժվար ընթացք էին անցնում, դժգոհում էին: Աստծո ճշմարիտ ծառան կարող է մտածել. «Տե՛ր, ես չգիտեմ՝ կհաղթահարե՞մ սա արդյոք: Ես համոզված չեմ, թե կկարողանա՞մ արդյոք անցնել»:

Պետրոսը սիրով զգուշացնում է մեզ, որ երբեմն մենք կունենանք կասկածներ՝ բախվելով պայքարների: «Սիրելիներ, օտար բան մի համարեք այն բորբոքված նեղությունը, որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թե մի օտար բան է պատահում ձեզ։ Այլ ուրախ եղեք՝ իբրև թե Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նրա փառքի հայտնության ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք» (Ա Պետրոս 4.12-13):

Տրտունջն ու դժգոհությունը կարող են մեր սրտերը խստացնել, այդ պատճառով մենք կարիք ունենք պահելու մեզ դրանցից: Երբ Աստված պատվիրում է վստահել Իրեն, մենք պետք է անենք այն, ինչ Նա պատվիրում է. չտրտնջանք, այլ իմանանք, որ Նրա սրտում կան լավագույն մտադրությունները մեզ համար: