Փետրվարի 19-ը Հայաստանում Գիրք նվիրելու օրն է

Փետրվարի 19-ը Հայաստանում Գիրք նվիրելու օրն էԱյս ավանդույթը վերականգնվել է 2008 թվականին՝ Գրողների միության նախագահի առաջարկով: Օրվա անցկացման նախաձեռնողը Հայաստանի կառավարությունն էր:

Օրն ընտրվել է ի պատիվ հայ մեծագույն բանաստեղծ և գրող, խոշոր հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի, որը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին. գրում է news.am-ը:

Այս օրը Հայաստանում Գրքին նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացվում: Հայաստանում փորձում են վերածնել հին ավանդույթները և աճող սերնդին վերադարձնել գրքի հանդեպ մեծապես կորած հետաքրքրությունը:

Ամբողջ երկրում անցկացվող տոնական միջոցառումների թվում են հանրային ընթերցումները, լուսաբանող և մշակութային ակցիաները, ընթերցողների հետ հայ գրողների հանդիպումները, և իհարկե՝ այս օրը յուրաքանչյուրը կարող է իր հարազատին գիրք նվիրել: