ԻՊ-ը ստանձնել է Դաղստանում եկեղեցու այցելուների սպանության պատասխանատվությունը. լրատվամիջոցներ

ԻՊ-ը ստանձնել է Դաղստանում եկեղեցու այցելուների սպանության պատասխանատվությունը. լրատվամիջոցներ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դաղստանի Կիզլյար քաղաքում եկեղեցու այցելուների վրա հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնել է ծայրահեղականների տեղեկատվական ակտիվության մոնիթորինգով զբաղվող SITE Intelligence Group ընկերությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին 22-ամյա Հալիլ Հալիլովը Կիզլյարում որսորդական հրացանից կրակ էր բացել եկեղեցու այցելուների վրա, ինչի հետևանքով մահացել է 5 կին: Հարձակման զոհ են դարձել հայազգի Նադեժդա Թերլիյանը, Իրինա Մելկոմովան, Լյուդմիլա Շչերբակովան, Վերա Մորգունովան ու Լյուդմիլա Լեուդկինան:

Տուժածներից երկուսն իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են: Հալիլովը հատուկ ջոկատայինների կողմից ոչնչացվել էր տեղում:

Աղբյուրը՝ tert.am