«Արևի հետևում» (ֆիլմ՝ հայերեն թարգմանությամբ)

«Արևի հետևում» (ֆիլմ՝ հայերեն թարգմանությամբ)Հուզական ֆիլմ մի մահմեդականի մասին, ով դառնում է քրիստոնյա:

Սամիր Մայան ծնվել և մեծացել է մահմեդականների ընտանիքում՝ Մերձավոր Արևելքում: Այնուհետ երիտասարդն ուսման նպատակով մեկնում է Ամերիկա: Տարիներ անց նա վերադառնում է ընտանիքին այցի, սակայն ամեն բան այնքան էլ դյուրին չէ, ինչպես թվում է… Ինչ-որ բան շրջադարձորեն փոխել էր նրա կյանքը մեկնելուց ի վեր: Սամիրը վախենում է ասել ճշմարտությունը, նա վստահաբար գիտի, թե ինչպիսի խնդիրներ ու հալածանքներ են սպասվում առջևում, սակայն երկար թաքցնել չի կարող. նա դարձել է քրիստոնյա…

Այստեղ հավատացյալները դատապարտվում են անթիվ հալածանքների, մենության, մերժման, մինչև անգամ մահվան՝ նույնիսկ սեփական ընտանիքների կողմից, միայն մեկ պատճառով՝ նրանք ընտրել են Հիսուսին…

Ռեժ. Ռոբին Բ. Արմսթրոնգ