1678թ-ի այս օրը լույս է տեսել «Ուխտագնացի պատմությունը» գիրքը

1678թ-ի այս օրը լույս է տեսել «Ուխտագնացի պատմությունը» գիրքըՔրիստոնեական աշխարհում ամենահայտնի գրքերից մեկը` «Ուխտագնացի պատմությունը», լույս է տեսել 1678թ-ի այս օրը՝ փետրվարի 18-ին: Այն պատմում է ֆանտաստիկ էակների և մահացու վտանգների մասին:

Այս գիրքը դարեր շարունակ քրիստոնյաների անբաժան ուղեկիցն է եղել: Պատմությունը հեղինակում է Ջոն Բունյանը: Այդ ընթացքում նա բանտում էր՝ առանց համապատասխան լիազորության քարոզելու և պաշտոնական եկեղեցու դեմ այլ հանցանքների մեղադրանքով:

Հերոսը մի ուխտագնաց է, ում անունը Քրիստոնյա է: Ճշմարտության որոնման ճանապարհին նա առաջինն է հանդիպում մեզ: Մեջքին կրող բեռը, անշուշտ, մեղքն է: Խաչի մոտ այդ բեռը վայր է ընկնում: Ազատված և թեթևացած, քրիստոնյան շտապում է դեպի հավիտենական քաղաք՝ նեղ ու դժվարին ճանապարհով: Իր ճանապարհին նա հանդիպում է տարաբնույթ էակների, անհատների. ոմանք՝ օգնում, իսկ ոմանք էլ խանգարում են նրան:

Այստեղ, իհարկե, հանդիպում են նաև Կասկածող ամրոցը, Ստվերի հովիտը և Փառամոլության տոնավաճառը, որոնցից յուրաքանչյուրն ուխտագնացը պետք է հաղթանակով անցնի:

Ոչ միայն անգլախոս քրիստոնյաները, այլ նաև մյուսները փորձում են որևէ օգուտ քաղել այս պատմությունից: Հաճախ Աստվածաշնչից հետո սա առաջին գիրքն է, որ միսիոներները թարգմանում են իրենց մայրենի լեզվով:

Ի զարմանս շատերի՝ չինական կոմունիստական կառավարությունը ևս տպագրում է գիրքը և հրատարակում 200.000 օրինակով. դրանք սպառվում են ընդամենը երեք օրում:

Բունյանի և այլ ուխտագնացների ուղևորությունը, ովքեր ի վերջո հասնում են չքնաղ քաղաքին, մեկ համոզմունք է պարունակում, այն է՝ փրկությունը միմիայն Քրիստոսի միջոցով է:

Այս ամենն Ավետարանն է: Ուխտագնացն ապահով կերպով հասնում է Երկնային քաղաք՝ հնազանդվելով և հավատալով այս ուղերձին:

Աղբյուր՝ christianity.com