1600թ-ի այս օրը. Ջորդանո Բրունոյի վերջին «զբոսանքը»

1600թ-ի այս օրը. Ջորդանո Բրունոյի վերջին «զբոսանքը»1591թ-ին Ջորդանո Բրունոն մեկնում է Վենետիկ՝ Ջովաննի Մոչենիգո անունով անզվականի հրավերով: Երբ Բրունոն հրաժարվում է կիսվել նրա հետ «կախարդական» գաղտնիքներով, Մոչենիգոն «անհանգիստ» փիլիսոփային ինկվիզիցիայի է դատապարտում:

Հավատաքննության ջատագովներն ուրախ էին ձերբակալել Բրունոյին: Դոմինիկյան վանական Բրունոն երգիծական խոսքեր էր գրել նվիրապետական համակարգի դեմ՝ իր «Հաղթական գազանի վտարումը» աշխատությունում: Տարիներ շարունակ նա քաղաքից քաղաք էր գնում ու դատապարտում արիստոտելիզմը: Նաև հերետիկոսական գրքեր էր գրում:

Բրունոն մեծագույն խանդավառությամբ հավատում էր, որ այլ մոլորակների վրա ևս կյանք կա: Մերժելով Սուրբ Գրքի հեղինակությունը՝ նա ընկնում էր գիտական մոլորությունների հորձանուտը,  առաջ քաշում պանթեիստական տեսություններ:

Բրունոն հերքում էր և՛ Երրորդությունը, և՛ կուսական ծնունդը: Քննիչների հարցերին պատասխանելիս երբեմն նա փոքր-ինչ վարանում էր, սակայն, ընդհանուր առմամբ, հավատարիմ էր մնում իր ուսմունքներին: Հաջորդիվ Վենետիկի իշխանությունները Ջորդանոյի պատասխանների արձանագրությունն ուղարկում են Հռոմ: Մոտ 6 տարի անցկացնում է բանտում՝ առանց փորձությունների ենթարկվելու: Երբ հրամայում են հրաժարվել իր սխալական համոզմունքներից, նա մերժում է:

Ջորդանո Բրունոն իր վերջին «զբոսանքն» ունենում է 1600թ-ի այս օրը՝ փետրվարի 17-ին: Այնուհետ նրան այրում են խարույկի վրա:

Այսպիսով Բրունոն դառնում է հռոմեական ինկվիզիցիայի կողմից մահապատժի ենթարկված վերջին զոհը:

Աղբյուր՝  christianity.com