Սուտ, որ շարունակ ասում ենք ինքներս մեզ

Մեր ողջ կյանքի ընթացքում մենք բավականին հմուտ ենք ինքներս մեզ համար պատճառներ հնարելու գործում, թե ինչու մենք չենք կարող անել այս կամ այն բաները: Եթե մենք իսկապես անկեղծ լինենք, անկասկած, կարող եմ ասել, որ մեր պատճառներից շատերը մեր վախերի և անվստահության թելադրանքն են:

Դուք երբևէ ինքներդ ձեզ ասե՞լ եք ինչ-որ բան այս արտահայտություններից.

  1. Ես բավականաչափ ուժեղ չեմ:
  2. Ես բավականաչափ տաղանդավոր չեմ:
  3. Ես բավականաչափ գրավիչ չեմ:
  4. Ես բավականաչափ լավը չեմ:

Ժամանակն է՝ վերջ դնելու այս ամենին:

Չնայած այս կետերից մի քանիսը կարող են ճշմարտություն լինել, Աստված մեզ զորություն է տվել հաղթահարելու այդ արգելքները՝ կատարելու Իր կամքը մեր կյանքում: Քո հաջողության գաղտնիքը քո մեջ չէ, այլ Աստծո, Ով տալիս է զորություն՝ կատարելու Իր կամքը:

Թույլ մի տվեք անվստահությանը և վախին՝ խաբելու ձեզ և ստիպելու հավատալ, թե ինչ-որ բան ձեր մեջ հակասում է Խոսքին, որ Աստված ասել է ձեր մասին: Դուք զորավոր եք, իմաստուն և հիասքանչ ստեղծված՝ Նրա պատկերով և նմանությամբ: Ոչինչ չի կարող խանգարել Աստվածային կոչմանը ձեր կյանքի համար:

Շարունակեք այդ արդար պայքարը և թույլ մի տվեք սատանային՝ շեղել ձեզ այն ամենից, ինչ Աստված դրել է ձեր սրտում:

«Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի և աստվածապաշտության համար պետք է նրա գիտությունովը, որ մեզ կանչեց փառքով և առաքինությունով» (Բ Պետրոս 1.3):

Աստված կբացի բոլոր հնարավորությունները ձեզ համար, որպեսզի դուք լինեք հաջողակ այն բանում, ինչի մեջ Նա կանչել է ձեզ: Թույլ մի տվեք որևէ մեկին՝ ասել ձեզ, թե դուք բավականաչափ լավը չեք: Աստծո հետ դուք լավն եք ավելի, քան բավական է:

Ջարեդ Ուիլսոն