Մեղքը և հավատացյալը. Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Մեղքը և հավատացյալը. Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան Նրանք, ովքեր ուզում են մուտք գործել Երկնքի Արքայություն, պետք է ապաշխարեն իրենց մեղավոր ընթացքից, ընդունեն Տիրոջ ներումը և ապրեն ապաշխարության երևացող պտուղներով: Այլ ճանապարհ գոյություն չունի:

Իսկ Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունելուց հետո մարդը չի կարող ապրել նախկինի նման՝ մեղքի գերության մեջ: Ապաշխարած մարդու կյանքը պետք է փոխված լինի:

Եթե մարդու կյանքը և ապրելակերպը չեն փոխվում, ուրեմն նա դեռ խավարի թագավորության մեջ է:

Մեղքը պետք է լինի ընդամենը հավատացյալների խայտառակ անցյալը: Այն իրավունք չունի գոյատևելու ապաշխարած մարդու ներկայի մեջ: Իսկ եթե սա այսպես չէ, և մեղքը, այնուամենայնիվ, իշխանություն ունի նաև Ավետարանն ընդունած մարդու ներկայում, ապա վերջինիս անցյալից ավելի խայտառակ ապագա է սպասվում: