Սպիտակ Տանը ամեն շաբաթ անցկացվում են Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումներ

Ամերիկայի ամենաազդեցիկ մարդկանցից մի քանիսն ամեն շաբաթ հավաքվում են Սպիտակ Տանը՝ ավելին իմանալու Աստծո Խոսքի մասին:

Ներկայիս գրասենյակը կոչում են ամենաավետարանականը ողջ պատմության մեջ: Այստեղ մարդիկ են, ովքեր չեն վախենում խոսել առ Աստված ունեցած իրենց հավատքի և Աստվածաշնչի մասին: Նրանք բոլորն առանձնակի կերպով ընտրվել են նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի կողմից. տեղեկացնում է news.christian.by-ը:

«Քեփիթոլ» ծառայությունը, որի հիմնադիրը Ռալֆ Դրոլինգերն է, նպատակ ունի ԱՄՆ-ի 50 նահանգներում ստեղծել բաժանմունքներ՝ ավետարանչության համար և պետական աշխատողների շրջանում աշակերտության համար: Ռալֆ Դրոլինգերը համարում է, որ եթե փոխվեն օրենսդիրների սրտերը, այդժամ քրիստոնեական աշխարհայացքը կուղղորդի նրանց ճիշտ քաղաքականություն վարելուն: Ռալֆը կազմակերպել է Աստվածաշնչի ուսումնասիրություն արդեն երկրի 40 նահանգներում, ամենշաբաթյա դասեր է անցկացնում Ներկայացուցիչների պալատում և Սենատում, այդ թվում՝ ամեն շաբաթ աստվածաշնչյան դասընթացներ կազմակերպում նախագահ Թրամփի գրասենյակի տասնյակ անդամների համար:

«Սա Աստվածաշնչի ուսումնասիրության լավագույն ուսուցումն է, որ երբևէ ունեցել եմ ողջ կյանքումս»,- ասում է նա:

Նախագահ Թրամփին ամեն շաբաթ հրավիրում են Աստվածաշնչի ուսումնասիրությանը: Ամեն շաբաթ նա ստանում է ուսումնական ձեռնարկներ Դրոլինգերից: Ըստ հնարավորության՝ այս դասերին լինում է նաև փոխնախագահ Մայք Փենսը: