Հռոմի Պապը փետրվարի 23-ը հռչակել է աղոթքի և ծոմի օր՝ խաղաղության համար

Հռոմի Պապը փետրվարի 23-ը հռչակել է՝ որպես աղոթքի և ծոմի օր խաղաղության համար: Առանձնահատուկ աղոթքներ այդ օրը կբարձրացվեն Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության և Հարավային Սուդանի համար. տեղեկացնում է մirvam.org-ը:

«Խաղաղության համար առանձնահատուկ աղոթքները կդառնան եկեղեցու պատասխանը շարունակվող ողբերգական հակամարտություններին՝ աշխարհի տարբեր անկյուններում».- նշել է Պապը:

Եկեղեցու նախաձեռնությանը ուժերի ներածին չափով միանալու կանչված են նաև անհավատները. «Ինչ մենք կարող ենք անել հանուն խաղաղության,- հարց է հնչեցրել Ֆրանցիսկոս Պապը:- Իհարկե, աղոթել, բայց ոչ միայն. յուրաքանչյուրը կարող է ասել իր «ոչ»-ը բռնությանն այն չափով, որքանով դա կախված է իրենից: Հաղթանակները, որոնց հասնում են բռնության ճանապարհով, կեղծ հաղթանակներ են, իսկ հանուն խաղաղության աշխատելը բարիք է բոլորի համար»:

Հռոմի Պապի այս կոչը հնչել է այն բանից հետո, երբ Կոնգոյում հերթական անգամ առևանգել են կաթոլիկ քահանայի: Աֆրիկյան այս երկրում, ինչպես նաև Հարավային Սուդանում տեղի ունեցող բռնությունները առաջին անգամ չէ, որ դարձել են Հռոմի Պապի անհանգստության պատճառը: