Սերգեյ Ռյախովսկին իր ցավակցությունն է հայտնել «Ան-148» ինքնաթիռի աղետում մահացածների հարազատներին

Սերգեյ Ռյախովսկին իր ցավակցությունն է հայտնել «Ան-148» ինքնաթիռի աղետում մահացածների հարազատներինՓետրվարի 11-ին Դոմոդեդովո օդանավակայանից դուրս գալուց մի քանի րոպե անց «Ան-148» ինքնաթիռը, որ իրականացնում էր Մոսկվա-Օրսկ (Օրնեբուրգյան մարզ) չվերթը, աղետի է ենթարկվել: Օդանավում գտնվող 65 ուղևորներից և անձնակազմի 6 անդամներից ոչ ոք չի փրկվել:

 

Եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին իր ցավակցությունն է հայտնել Մերձմոսկովյան շրջանում «Ան-148» ինքնաթիռի կործանման հետ կապված. տեղեկացնում է 316news-ը:

«Ռուսաստանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում ողբերգության հետևանքով մահացածների հարազատներին ու մտերիմներին: Նման դժվարին պահերին միայն Աստված կարող է մխիթարություն տալ:

Առաջընթացի հետևանքներից մեկը դարձել են տեխնածին աղետները: Որքան էլ բարելավվեն ինքնաթիռներն ու ցամաքային սարքավորումները, ժամանակ առ ժամանակ կատարվում են նման սարսափելի ողբերգություններ: Որպես քրիստոնյա՝ ես հավատում եմ, որ մարդկային կյանքը իր շարունակությունն ունի հավիտենության մեջ: Սա հույս է տալիս երկնքում հանդիպում ունենալու բոլորի հետ, ում հետ մենք բաժանվում ենք երկրի վրա:

Սուրբ Գրքում ասվում է. «Լացողների հետ լացեք…» (Հռոմեացիս 12.15), այդ պատճառով այսօր մեր աղոթքները բոլոր նրանց հետ են, ովքեր հանկարծակիորեն կորցրել են հարազատների, ընկերների, աշխատակիցների և ծանոթների: Թող Աստված մխիթարի ձեզ:

Վշտակցությամբ և աղոթքով՝ ավագ եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկի»: 

«Աստծուն փնտրողների շարժումը» ևս իր ցավակցությունն է հայտնել աղետում  մահացածների ընտանիքներին:

«Իմ անկեղծ ցավակացություններն եմ հայտնում «Սարատովյան ավիաուղիների» ինքնաթիռի աղետի հետևանքով մահացածների ընտանիքներին: Ես հենց նոր վերադարձա Սարատովում իմ ուղևորությունից, գրկեցի կնոջս: Բայց հիմա մտածում եմ նրանց մասին, ովքեր դա անել չեն կարողացել: Նորից ու նորից իմ խորը ցավակացությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին ու մտերիմներին:

Աղոթում եմ Ձեզ համար, թող Տերը ուղարկի ձեզ Իր մխիթարությունն ու աջակցությունը: Բոլորին ցանկանում եմ երկար տարիների կյանք, քաջ առողջություն, իսկ գլխավորը՝ Աստծո հետ ճիշտ փոխհարաբերություններ, որովհետև միայն դրանք իրական նշանակություն ունեն: Իսկ ովքեր Աստծուն չեն ճանաչում կամ հեռացել են Նրանից, հենց հիմա վազեք Նրա մոտ: Ոչ ոք չգիտի ժամանակը, թե երբ հրաժեշտ կտա երկրային կյանքին և ինչ ճանապարհով: Եկեք պատրաստ լինենք Աստծո հետ երես առ երես հադիպմանը. ամեն օր, ամեն րոպե: Աղոթեք իրար համար: Իսկ ես աղոթում եմ ձեզ համար: Տերը ձեզ հետ:

Սերգեյ Շիդլովսկի՝ «Աստծուն փնտրողների շարժման» հիմնադիր»: