1945թ-ի այս օրը Ջոն Նոբլը սովորում է աղոթել

1945թ-ի այս օրը Ջոն Նոբլը սովորում է աղոթելՅուրաքանչյուրի կյանքում գալիս է մի ժամանակ, երբ նա սովորում է աղոթել: Ջոն Նոբլի դեպքում դա տեղի է ունենում այս օրը՝ 1945թ-ի փետրվարի 13-ին: Այդ ժամանակ դաշնակիցները ռմբակոծում էին Դրեզդենը: Ուստի նա ծնկի է իջնում և սկսում աղոթել: Ռմբակոծման հետևանքով 35.000 մարդ է զոհվում:

Նոբլը գիտակցում էր, որ ինքը ևս կարող էր դառնալ այդ զոհերից մեկը, և վախենալով սկսում է ինքն իրեն խոսել. «Ի՞նչ եմ ես ասելու Աստծուն Դատաստանի օրը, եթե հիմա մեռնեմ… Ես արժանի չեմ փրկությանը և այստեղ կանգնած գիտակցում եմ, որ ցանկացած րոպեն կարող է իմ վերջինը լինել…»:

Քաղաքի ռմբակոծումը շարունակվում էր: Շատ չանցած նրա տան տանիքի 1/3 մասը ոչնչացվում է: Այդ պահին նա ավելի է սարսափում և սկսում լրջորեն աղոթք անել: Ռումբը ռումբի հետևից տեղում էր Ջոնի շուրջբոլորը, սակայն նա և իր ընտանիքը փրկվում են: Ավաղ, Ջոնը բավական արագ մոռանում է Աստծուն ծառայելու մասին:

Շուտով ամերիկացիները վերադառնում են Գերմանիա՝ գործարկելու իրենց բիզնեսները՝ կարծելով, որ ամերիկյան քաղաքացիությունն անվտանգություն կապահովի ռուսներից, ովքեր գրավել էին Արևելյան Գերմանիան:

Սակայն տեղի է ունենում հակառակը. Ջոնը և հայրը հայտնվում են Խորհրդային կալանքի տակ: Ջոնը կրկին սկսում է աղոթք անել: Այս անգամ նա դիմում է Տիրոջն՝ ասելով, որ այլևս չի կարող շարունակել ապրել, եթե Նա չզորացնի իրեն: Այս խոսքերից հետո նրա վրա թարմություն է գալիս. «Ես բառացիորեն զգացի՝ կարծես վերստին ծնվեցի»:

Ջոն Նոբլը խորհրդային բանտում անցկացնում է տասը տարի. այդ տարիներին Աստծո հետ լինելու շնորհիվ նրա հավատքը զորանում է: Ավելի ուշ նա գիրք է գրում իր փորձառությունների մասին՝ «Ես գտա Աստծուն Խորհրդային Ռուսաստանում»: Գիրքը տասնյակ հազարավոր տպաքանակով հրատարակվում է և տարածվում:

Այստեղ նա ներկայացնում է բանտերում տիրող սարսափելի իրավիճակը: Սակայն նա հնարավորություն ուներ բաժնեկցելու դրացիների (ինչպես նաև պահակների) հետ Աստծո մասին, քանի որ վերջիններս ևս անհագ ծարավ ունեին առ Քրիստոս:

Շուտով Ամերիկայում գտնվող մի խումբ քրիստոնյաներ, ովքեր երբևէ չէին հանդիպել Ջոն Նոբլին, սկսում են աղոթել նրա ազատագրման համար: Երկու տարի անց նրան ազատ են արձակում:

Աղբյուր՝  christianity.com