«Ավգուստ Րաշ» (ֆիլմ)

kinopoisk.ru

Երիտասարդ իռլանդացի կիթառիստն ու ամերիկացի թավջութակահարուհին հանդիպում են և սիրահարվում:

Նյու Յորքում կայացած այդ հրաշալի հանդիպումից որոշ ժամանակ անց դեպքերն այնպես են դասավորվում, որ նրանք ստիպված բաժանվում են:

Այդ հանդիպման արդյունքում գլխավոր հերոսուհին տղա է ունենում, ով հայտնվում է մանկատանը:

12 տարի անց տղան՝ Ավգուստ Րաշը, ով իր տարիքի համեմատ օժտված է երաժշտական գերբնական տաղանդով, հուսահատ փորձում է գտնել ծնողներին:

Իր երազանքին հասնելու միակ ճանապարհը նա համարում է երաժշտությունը, որի միջոցով էլ, ըստ նրա, ծնողները կկարողանան գտնել իրեն:

Ռեժիսոր՝ Կյորսթեն Շերիդան:

Դերերում՝ Ֆրեդդի Հայմոր, Րոբին Ուիլյամս, Քերի Րասսել, Ջոնաթան Րիզ Մայերս, Թերրենս Հովարդ: