«Փոթորիկ» (տեսանյութ)

Երբ դաժանությունը մտնում է մեր կյանք, անբարեխղճորեն ոչնչացնում է ամենափխրուն բաները, որ կան մեր մեջ՝ երազանքները, հույսերը, հավատքը…

Մենք ցավ ենք վերապրում և հուսահատվում ենք այն բանից, որ դաժանությունը, ինչպես մի կայծակ, անսպասելիորեն ներխուժում է մեր կյանք:

Բայց իրականում այն առաջացել է այն ամպերից, որնք կուտակվել են տարիների ընթացքում՝ մեր շահախնդրության, ագահության, անտարբերության ամպերը, որոնք ամբողջությամբ պարուրել են երկինքը:

Այդ պատճառով էլ ուժգին քամին ջրամբարներում բարձրացրել է ատելության և ագրեսիայի ալիքներ:

Եվ այժմ մենք պետք է այդ դաժանությանը նայենք ինչպես մի ազդանշանի յուրաքանչյուրիս համար՝ ազդանշան, որ ժամանակն է նայել մեր սրտերի մեջ: Չէ՞ որ ամպրոպը, թեև վախենալու, բայց երբեմն էլ անհրաժեշտ բան է: Ամպրոպից հետո օդը դառնում է ավելի մաքուր:

Այդ ժամանակը մեզ տվել է Աստված, որ մենք նայենք մեր կողքին կանգնած մարդուն և հասկանանք, թե ինչ ենք զգում նրա հանդեպ. միգուցե անտարբերություն և տհաճությո՞ւն, կամ գուցե ցա՞վ՝ շրջապատում տիրող անարդարությունից:

Ի՞նչն է իրականում լցնում մեզ… Նայի՛ր սրտիդ մեջ և այդ ամպրոպի ընթացքում մաքրիր այն:

Փոփոխությունը սկսվում է քեզնից և ինձնից…