«Լույսդ եկել է». աստվածաշնչյան համարներ

«Եվ Աստված ասաց. լույս լինի. և լույս եղավ» (Ծննդոց 1.3):

«Լույս է ծագում արդարին, և ուրախություն՝ սրտով ուղիղներին» (Սաղմոս 97.11):

«Խավարի մեջ լույս է ծագում ուղիղների համար. ողորմած, գթած և արդար է» (Սաղմոս 112.4):

«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119.105):

«Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս, և իմաստուն է անում պարզամիտներին» (Սաղմոս 119.130):

«Ես՝ Տերս, կանչել եմ քեզ արդարությամբ և բռնում եմ քո ձեռքը և քեզ պաշտպանում և քեզ պիտի ժողովրդի ուխտ շինեմ և ազգերի լույս» (Եսայի 42.6):

«Այլևս արևը չի լինելու քո լույսը ցերեկը, և լուսինը քեզ լույս չի տալու լուսավորելու համար. այլ Եհովան կլինի քեզ համար հավիտենական լույսը, և քո Աստվածը՝ քո փառքը» (Եսայի 60.19):

«Մի ուրախացիր ինձ վրա, ով իմ թշնամի, որովհետև թեև ընկնեմ, վեր կկենամ, թեև խավարի մեջ նստեմ, Տերը ինձ լույս կլինի» (Միքիա 7.8):

«Ժողովուրդ, որ խավարի մեջ նստած էր, մեծ լույս տեսավ. և նրանց, որ մահի երկրումը և ստվերումը նստած էին, լույս ծագեց նրանց» (Մաթևոս 4.16):

«Ես լույս եկա աշխարհքը, որ ամեն ինձ հավատացողը խավարի մեջ չմնա» (Հովհաննես 12.46):

«Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարիցը լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց՝ Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքումը» (Բ Կորնթացիս 4.6):

«Վասնզի մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տերումը. լույսի որդիների պես գնացեք» (Եփեսացիս 5.8):

«Եվ սա է այն ավետիքը, որ նրանից լսեցինք և պատմում ենք ձեզ, թե Աստված լույս է, և ոչ մի խավար չկա նրանում» (Ա Հովհաննես 1.5):

«Վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է, և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա» (Եսայի 60.1):

«Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի զորությունը, ես ումի՞ց պիտի սարսափեմ» (Սաղմոս 27.1):

«Արդ Հիսուսը դարձյալ խոսեց նրանց հետ և ասաց. Ես եմ աշխարհքի լույսը. ով որ իմ ետևից գա, նա խավարումը չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհաննես 8.12):

«Դուք աշխարհի լույսն եք» (Մաթևոս 5.14):