Բեյ Վյու. ամերիկյան այս քաղաքում տուն գնելու իրավունք ունեն միայն քրիստոնյաները

Բեյ Վյու. ամերիկյան այս քաղաքում տուն գնելու իրավունք ունեն միայն քրիստոնյաները ԱՄՆ Միչիգան նահանգի Բեյ Վյու քաղաքն առաջին հայացքից կթվա փոքրիկ, խաղաղ բնակավայր, որը, սակայն, մի առանձնահատկություն ունի. այստեղ տուն գնելու, անշարժ գույքի սեփականատեր դառնալու իրավունք ունեն միայն քրիստոնյաները, գրում է tert.am-ը՝ հղում անելով The Guardian-ին:

«Այստեղ գեղեցիկ բնապատկերներ են, բարեկարգ տներ, մաքուր փողոցներ ու պուրակներ, սակայն այս դրախտավայրի դռները բոլորի համար չէ, որ բաց են: Բեյ Վյուում միայն հավատացյալ քրիստոնյաներին է կարելի տուն գնել կամ ժառանգել»,-գրում է աղբյուրը:

Նրանք, ովքեր ցանկանում են քաղաքում տուն գնել, ըստ 1947թ. ընդունված և 1986թ. խստացված օրենքի՝ պետք է քրիստոնյային վայել կյանքով ապրելու մասին եկեղեցու կողմից տրամադրված փաստաթուղթ ներկայացնեն:

Ընդհանուր առմամբ, քաղաքում կա 447 տուն: Հետաքրքրական է, որ բնակիչների մի մասը գտնում է, որ խիստ օրենքը կարելի է մեղմել ու ոչ քրիստոնյաներին ևս հնարավորություն տալ Բեյ Վյուում ապրել:

Քաղաքում բնակություն հաստատելու ցանկություն ունեցողները պնդում են, որ քրիստոնյա լինելու սահմանափակումը հակաօրինական ու հակասահմանադրական է և խախտում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ կրոնական ազատության իրավունքները:
Բեյ Վյու. ամերիկյան այս քաղաքում տուն գնելու իրավունք ունեն միայն քրիստոնյաները Բեյ Վյու. ամերիկյան այս քաղաքում տուն գնելու իրավունք ունեն միայն քրիստոնյաները Բեյ Վյու. ամերիկյան այս քաղաքում տուն գնելու իրավունք ունեն միայն քրիստոնյաները