1834թ-ի այս օրը մահացել է Ֆրիդրիխ Շլեյերմախերը

1834թ-ի այս օրը մահացել է Ֆրիդրիխ ՇլեյերմախերըԳերմանիան ողողված էր վշտով. հանրաճանաչ պրոֆեսոր Ֆրիդրիխ Դևիդ Շլեյերմախերը, ով նաև Բեռլինի համալսարանի հիմնադիրն էր, մահացել էր: Այդ չարաբաստիկ օրը 1834թ-ի այս օրն էր՝ փետրվարի 12-ը: Մահվան մահճում՝ շրջապատված իր հարազատներով, մտերիմներով, նրա վերջին քայլը Տիրոջ հետ ընթրիք տոնելն էր:

Շուրջ 20.000 մարդ էր մասնակցում մի մարդու հուղարկավորության արարողությանը, ում անվանում էին «Ժամանակակից բողոքական աստվածաբանության հիմնադիր»:

Ֆրիդրիխ Դևիդը ծնվել էր 1768թ-ին, ուսումնառություն առել մորավյանների մոտ, ում առաջնորդում էր նրա հայրը, ով բարեփոխիչ հովիվ էր՝ խորին հավատքով:

Շլեյերմախերը գտնում էր, որ կրոնական զգացմունքներն առաջանում են բացարձակ կախվածության զգացումից: Լինել քրիստոնյա նշանակում էր ինքնագիտակցորեն հավատալ Քրիստոսին՝ որպես Փրկիչ: Քրիստոնեությունը նրա համար բարձրագույն ճշմարտություն էր: «Մենք Քրիստոսի կարիքն ունենք, որովհետև չենք կարող ինքներս կատարելության հասնել մեր սեփական մտքով, քանի որ մեր կրոնական ինքնագիտակցությունը վարակված է մեղքով»,- ասում էր նա:

Շլեյերմախերը, թերևս, առավել հայտնի էր իր մի շարք այլ գործողություններով, քան կրոնական աստվածաբանական հայացքներով: Նապոլեոնյան արշավանքների ընթացքում նա եռանդուն ազգայնական էր և Պրուսիայում բազմաթիվ պատգամներ էր քարոզում: Այնուհետ նա վերակազմակերպում է Գերմանայի դպրոցական համակարգի մոդելը: Այս և այլ ազգային գործողությունների շնորհիվ էր, որ այդքան մարդ էր հավաքվել Ֆրիդրիխ Դևիդի հուղարկավորությանը:

Աղբյուր՝ christianity.com