Գարնետի պատմական ելույթը

Գարնետի պատմական ելույթըԱյս օրը` փետրվարի 12-ին, 1865թ-ին, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի դռները փակ էին մի պատմական իրադարձության պատճառով:

Ամերիկայի պատմության մեջ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատում քարոզում էր աֆրոամերիկացի: Այդ մարդը Հենրի Հայլանդ Գարնետն էր, ով անում էր դա Աբրահամ Լինքոլնի խնդրանքով:

Գարնետը հետագայում ծառայում է որպես քահանայական միսիոներ Յամայկայում և մահանում Լիբերիայում 1882-ին: Ներկայացնում ենք ձեզ մի հատված այդ պատմական օրվա նրա քարոզից.

«Ավելի հավանական է, որ ես ստրկության կմատնեմ Գաբրիել կամ Միքայել հրեշտակապետերին, քան ստրկության կմատնեմ Աստծո պատկերով ստեղծված մարդուն, ում համար Քրիստոս մահացավ:

Ստրկությունը հեռացնում է մարդուն այն բարձր դիրքից, որտեղ նա բարձրացված է Աստծո ձեռքով, և իջեցնելով հասցնում նրան մի վայրի արարածի մակարդակին, որտեղ նա ստիպված է լինել ձիու կամ ցուլի «ընկերը»:

Ամենախոնարհ գյուղացին Աստծո աչքերում նույնքան ազատ է, որքան ամենահպարտ միապետը, ով իր ձեռքում արքայական գավազան ունի: Ազատությունը հոգի է, որ ուղարկվում է Աստծո կողմից և իր փառավոր Արարչի նման չի կրում մարդկանց ազդեցությունը»:

Աղբյուրը՝ christianhistoryinstitute.org