«Ես ունեմ մի շատ լավ դեղ…». վկայություն

Մեկ օր Սմիթ Վիգլսվորտը ճամփորդում էր գնացքով, և նրա հետ նույն խցիկում նստած էին երկու կին: Նրանց հետ մի փոքր խոսելով՝ նա շուտով պարզում է, որ մայր ու դուստր են, և երկուսն էլ հիվանդ են:

«Ես ունեմ մի շատ լավ դեղ իմ պայուսակի մեջ,- ասում է նա:- Իրականում այդպիսի դեպք չի եղել, որ այն ինձ հուսախաբ անի»:

Նա այնքան շատ է խոսում այդ զարմանահրաշ դեղի մասին, որ կանայք հարցնում են նրան, թե չի՞ կարող ինքը նրանց էլ տալ այդ դեղից մի փոքր չափաբաժին: Ի պատասխան՝ նա հանում է իր Աստվածաշունչը և կարդում նրանց համար. «Ես եմ Եհովան՝ քո բժիշկը» (Ելից 15.26):

Շատ ժամանակ չանցած՝ Աստված բժշկում է այդ երկու կանանց:

Ալբերտ Հիբբերտ