Երեք պատասխան ձեր հասցեին ուղղված զրպարտությանը

slander2Զրպարտությունը լուրջ մեղք է: Ինչպես և նրա «բարեկամ»՝ ասեկոսեները, զրպարտողն էլ իր էությամբ քայքայիչ է: Դա «արյունի դարանամուտ լինել է» (Առակաց 12.6), այն կկործանի «կփչացնի իր հարևանին» (Առակաց 11.9) և բաժանում կբերի ընկերներին: Ե՛վ ասեկոսեները, և՛ զրպարտությունը իրենց մեջ կրում են քայքայիչ բառեր, բայց զրպարտության մեջ նաև կա ստության տարր:

Ասեկոսեները տարածում են կրակը, իսկ զրպարտությունը վառում է այն:

Զրպարտության առարկա դառնալը ծայրահեղ ցավալի երևույթ է, իսկ հովիվներն ու ծառայության ավագները շատ հաճախ են նման թիրախ դառնում: Հենց զրպարտության մեղքի լրջության պատճառով մեզ անհրաժեշտ է սովորել պաշտպանել մեր սիրտը, երբ նման բան է կատարվում մեզ հետ: Մեղքի ճանապարհին կանգնելու ամենահեշտ ճանապարհը մեղք գործելն է, երբ մեղք են գործել ձեր դեմ:

Ահա մի քանի խորհուրդ, ինչպես արձագանքել, եթե ձեզ զրպարտել են:

  1. Ձեր հեղինակությունը Աստծո ձեռքերում է:

Երբեմն ձեզ պետք է պաշտպանել ձեր հեղինակությունը նրանց առջև, ովքեր զրպարտել են ձեզ, հատկապես, եթե դուք ղեկավար եք, և զրպարտությունը վնաս է հասցնում ձեր ծառայությանը: Բայց ըստ իմ նկատառումների՝ հաճախ ավելի լավ է լռել, վստահել Աստծուն և թույլ տալ ճշմարտությանը դառնալու ձեր փաստաբանը: Ինչպես ասում է իմ հայրը. «Երբ անտեղի վիրավորանքներից տուժում է ձեր հեղինակությունը, ձեր լուռ ազնվությունը ժամանակի հետ կասի ամեն ինչ, ինչ պետք է ասել»:

Անգամ եթե դուք կարիք ունեք պաշտպանվելու, դադար առեք: Խուճապի մի՛ մատնվեք: Վախին մի՛ տրվեք: Ծառայությունը պետք է պաշտպանել (Ա Թեսաղոնիկեցիս 2, Բ Կորնթացիս 10-13), բայց պետք է զգույշ լինել, որպեսզի չանցնեք սահմանը ինքներդ ձեզ պաշտպանելու մեջ:

Մարդիկ հակում ունեն մտածելու, որ իրենք պետք է ուղղեն ամեն ինչ, վերադարձնեն նրանց վստահությունը, ովքեր այդ զրպարտությանը հավատացել են, և պատմեն «պատմության» իրենց մասը: Բայց, որպես կանոն, դա ընդամենը մղում է՝ «մարդկային վախը, ոչ թե Աստվածային վախը»: Նաև փորձը ցույց է տվել, որ զրպարտությունը լսողները հաճախ կարող են հասկանալ, որ իրենց լսածը խաբկանք է, իսկ մեր արդարանալու փորձերը միմիայն վատացնում են դրությունը: Ես սիրում եմ փոխաբերությունը, որ Սպերջենն է օրինակ բերում. «Մեծ սուտը, եթե այն չի նկատվում, նման է ջրից հանած մեծ ձկան: Այն այս ու այն կողմ է ընկնում, գալարվում ու թռչում, բայց նրա մահը շուտափույթ վրա է հասնում»:

Ձեր հոգսերը ճշմարտությանը հանձնեք, ոչ թե ցուցադրվելիին, և թույլ մի՛ տվեք, որ վախը առաջնորդի ձեզ: Քրիստոսը, Ով կրեց զրպարտություն, ասում է. «Ուստի մի վախեցեք նրանցից.  որովհետև ոչինչ չկա ծածուկ, որ չհայտնվի, և թագուն բան, որ չիմացվի» (Մաթևոս 10.26):

Ճշմարտությունը անողոք է, անզիջող, անխուսափելի և անհաղթելի: Այն «անսպասելի հաղթանակների» վարպետ է:

  1. Տվեք «մեղմ հակահարված» զրպարտողին, հանդիմանեք նրան (բայց ոչ էլեկտրոնային փոստով):

Իմ նկատառումները ցույց են տալիս, որ բազում մարդիկ հեշտությամբ զրպարտողի դերում են հայտնվում՝ անգամ չկռահելով այդ մասին: Այդ պատճառով բոլոր կողմերի հանդեպ մեծագույն սիրո դրսևորում կլինի, այդ թվում՝ զրպարտողի հանդեպ, մեղմ հանդիմանությունը, որ սիրով է ասված: Այդ խոսկացությունը պետք է կատարվի անձնական հանդիպման ժամանակ, ոչ թե հեռախոսով, հաղորդագրությամբ, ֆեյսբուքով կամ էլեկտրոնային փոստով: Որոշակի դեպքերում արժե խոսակցությանը մասնակից դարձնել մտերիմ մեկին, ում կոնֆլիկտի երկու կողմերն էլ վստահում են:

Կարևոր է մոտենալ այդ խոսակցությանը «հեզության հոգով» (Գաղատացիս 6.1):

Սկսեք հարցերից՝ հավաքելով փաստերը և եզրակացություններ անելով վերջում:

Ասեք, թե որքան ցավ է ձեզ պատճառում այդ զրպարտությունը: Մարդուն հանդիմանելը դժվար է, բայց անհրաժեշտ՝ որոշակի դեպքերում: Եթե չեք հանդիմանում մարդուն, ուրեմն չեք սիրում նրան՝ ինչպես հարկն է, և «չարը բարիով չեք հաղթում» (Հռոմեացիս 12.21):

  1. Ինքներդ ձեզ Ավետարան քարոզեք:

Երբ ձեր դեմ մեղք են գործել, կա վտանգ ընկնելու ինքնախղճահարության թակարդի մեջ, ինքներդ ձեզ զոհ զգալու, իսկ սա այն չէ, ինչ Ավետարանը պետք է անի ձեր սրտում: Ավետարանը կարող է հեռացնել մեր ցավերը, եթե չենք մոռանում, որ «Աստծո շնորհից դուրս ես ավելի վատն եմ, քան իմ հասցեին ուղղված ամեն զրպարտություն»: Կրկին Սպերջենի խոսքերը օգնության են հասնում մեզ. «Եթե ինչ-որ մեկը վատ է մտածում ձեր մասին, մի բարկացեք նրա վրա: Չէ՞ որ դուք ավելի վատն եք, քան նա կարող է պատկերացնել»:

Մեզ անհրաժեշտ է հիշել, որ Աստված վերաբերվում է մեզ այնպես, ինչպես Իր սեփական երեխաներին, որ մեր գլխի ամեն մազերը հաշված են, որ Հիսուսը հիմա, հենց այս պահին բարեխոսում է մեզ համար: Նրա անփոփոխ սիրո մեջ մնալով՝ մենք կարող ենք վերապրել ամեն ցավ ու վերականգնում փնտրել Քրիստոսի հեղինակության մեջ, ոչ թե մեր սեփականի:

Ինչպես գրում է Ջորջ Ուայթֆիլդը.

«Թող Ուայթֆիլդի անունը մահանա, իսկ Քրիստոսի անունը մեծարվի: Թող իմ անունը վերանա, անգամ իմ ընկերները մոռանան ինձ, եթե շնորհիվ դրա Հիսուսի անունը ավելի հաճախ հնչի: Ես պատրաստ եմ սպասել Դատաստանի օրվանը իմ հեղինակության վերականգնման համար, իսկ երբ մահանամ, թող իմ գերեզմանին գրեն. «Այստեղ հանգչում է Դ. Ու.: Ինչպիսի մարդ էր նա՝ կբացահայտվի այն մեծ օրը»»:

Ամեն: Թող Աստված, Ով տեսնում է ամեն բան և դատում ամենին, տա մեզ այդպիսի հոգի:

Գավին Օրտլունդ