Որոշում կայացրեք՝ վստահել Աստծուն. Ռիկ Ուորեն

Հավատքը հնազանդություն է Աստծուն, անգամ երբ դուք դեռևս չեք հասկանում Աստծո կանչը կատարելու իմաստը: Միայն Նոր Կտակարանում գոյություն ունեն 1050 աստվածային հրամաններ, որոնց կատարումը տանում է օրհնության:

Աստված ասում է նման բաներ, ինչպիսիք են. «Սիրեք ձեր թշնամիներին»: Սա կատարելը հեշտ չէ: Աստվածաշնչում կան բազում հրամաններ, որոնց կատարումը թվում է դժվար, անխելամիտ, անիրական, անիրագործելի կամ անգամ անհնար:

Բայց հավատացեք՝ երբ Աստված ասում է. «Դուք չպետք է մինչամուսնական սեռական հարաբերությունների մեջ մտնեք», Նա ձեզ չարը չի կամենում: Նա ասում է նման բաներ, որովհետև Նա ավելի լավ գիտի մեզնից յուրաքանչյուրին և գիտի, թե ինչն է բարին մեզ համար:

Ամեն անգամ, երբ Աստված ձեզ պատվիրում է կատարել Իր հրամանները. ձեզ համար դա ձեր հավատքի փորձությունն է: Հարցը հետևյալում է կայանում. «Հավատո՞ւմ եք արդյոք դուք Աստծուն, թե՞ ձեր մտքին եք հավատում: Հավատո՞ւմ եք արդյոք դուք Նրա Խոսքին, թե՞ հավատում եք այս աշխարհին»: Մենք մուտք ենք գործել նոր տարի, և յուրաքանչյուրը պետք է տա իրեն այս հարցերը:

Ի՞նչ պատասխաններ մենք կտանք 2018թ-ին: Արդյոք հավատալու ենք մենք Աստծո՞ւն, թե՞ անելու ենք այն, ինչ, մեր կարծիքով, ավելի լավ կլինի՝ անկախ Աստծո կարծիքից: Արդյոք մենք հավատալու ենք Աստծո Խոսքի՞ն, թե՞ անելու ենք այն, ինչ թելադրում է այս աշխարհը:

Լինելով երեխա՝ ձեր ծնողները երբևէ պատվիրե՞լ են ձեզ անել մի բան, ինչն, ըստ ձեզ, անխելամիտ է եղել: Եվ երբ դուք հարցրել եք նրանց. «Ինչո՞ւ ես պետք է անեմ սա այս տարի», եղե՞լ է, որ նրանք պատասխանեն. «Որովհետև մենք այդպես ենք ասել»:

Նայելով հետ՝ դեպի անցյալ, չե՞ք կարծում արդյոք, որ այն ամենը, ինչ ձեր ծնողները պատվիրում էին ձեզ անել, «որովհետև իրենք այդպես էին ասել», ճիշտ էր: Այո, դա իսկապես ճիշտ էր: Նայելով հետ՝ անցյալին, չե՞ք համարում, որ ձեր ծնողների վարքը իմաստուն էր: Աստված պնդելու է Իր հրամանների կատարումը մինչև ձեր օրերի վերջը: Անգամ երբ դուք դառնաք 80 տարեկան, Աստված կասի ձեզ. «Ես ցանկանում եմ, որ դու կատարես Իմ հրամանը»: Դուք կասեք. «Ինչո՞ւ: Ես իմաստ չեմ տեսնում այդտեղ»: Եվ Աստված կպատասխանի. «Որովհետև Ես եմ այդպես ասում»:

Սա, անխոս, փորձության մի տեսակ է: Հավատքը ոչ միայն վստահություն է անտեսանելիի հանդեպ, այլև Աստծո հրամանի կատարումն է, անգամ եթե դա ձեզ թվում է ոչ խելամիտ և բարդ: Եթե դուք չսովորեք հնազանդ լինել, բաց կթողնեք բազում օրհնություններ, որոնք Աստված պատրաստել է ձեզ համար:

Բայց եթե դուք սովորեք անտրտունջ կատարել այն, ինչ Աստված պատվիրում է Իր Խոսքում, անգամ եթե դա ձեզ խելամիտ չի թվում և լիովին հակառակ է ձեզ հատուկ վարվելաձևին, այդժամ ձեր հավատքը կաճի, և դուք կապրեք օրհնության մեջ:

Եկեք 2018թ-ի մեր գերագույն նպատակը դարձնենք Աստծուն հավատարիմ և հնազանդ լինելու պատրաստակամությունը: